Էլեկտրավակուումային սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրավակուումային սարք, էլեկտրատեխնիկական սարք, որի աշխատանքի համար անհրաժեշտ են բարձր վակուում կամ որևէ գազի (կամ գազերի խառնուրդի) մթնոլորտ՝ որոշակի ճնշման դեպքում։ Բաղկացած է ապակե, մետաղե, մետաղ–ապակե կամ մետաղա-կերամիկական բալոնից, բալոնում զետեղված էլեկտրոդների համակարգից և էլեկտրոդներն արտաքին էլեկտրական շղթաների հետ միացնող ելուստներից։

Էլեկտրավակուումային սարքերը լինում են չպարպվող, էլեկտրական հոսանքն անցնում է վակուումում կամ նոսր գազում տեղավորված կոշտ հաղորդիչով (լուսավորման լամպ, բարետեր, վակուումային ջերմատարրեր ևն), էլեկտրոնային, գազապարպման։ Այն էլեկտրավակուումային սարքերը, որոնցում գազի ճնշումը տորից ցածր է, և էլեկտրոնները շարժվում են առանց գազի մոլեկուլների հետ բախվելու, կոչվում են էլեկտրոնային էլեկտրավակուումային սարքեր։ Էլեկտրոնային սարքեր են էլեկտրոնային լամպերը (դիոդ, տրիոդ, պենտոդ, մագնետրոն, կլիստրոն, մեխանոտրոն ևն), էլեկտրոնաճառագայթային խողովակները (հաղորդող հեռուստատեսային խողովակ, ընդունող հեռուստատեսային խողովակ կամ կինեսկոպ օսցիլոգրաֆիկ խողովակ, էլեկտրոնային մանրադիտակ, պատկերի էլեկտրոնային փոխակերպիչ, էլեկտրոնաճառագայթային փոխանջատիչ, ռենտգենյան խողովակ ևն), էլեկտրավակուումային ֆոտոէլեմենտները, ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչները ևն։ Իոնային էլեկտրավակուումային սարքում գազի ճնշումը համեմատաբար բարձր է, էլեկտրոնների ու գազի մոլեկուլների բախման հետևանքով առաջացող իոններն էապես ազդում են սարքի ներսում ընթացող էլեկտրական երևույթների վրա։ Իոնային էլեկտրավակուումային սարքերի բալոնից օդը հեռացվում է, փոխարենը լցվում անհրաժեշտ գազ կամ գազերի խառնուրդ (սնդիկի գոլորշիներ, ջրածին, հելիում ևն)։ Իոնային էլեկտրավակուումային սարքերի մեծ մասի համար գազի ճնշումը բալոնում լինում է տոր։ Սակայն գերբարձր ճնշման գազապարպման լույսի աղբյուրներում այն կարող է հասնել 100 մթն ( տոր)։

Իոնային էլեկտրավակուումային սարքեր են լույսի գազապարպման աղբյուրները, այդ թվում լյումինեսցենտային լամպերը, իգնիտրոնները, գազատրոնները, տիրատրոնները, ստաբիլիտրոնները, իոնային պարպիչները, տարրական մասնիկների հաշվիչները, իոնացման խցիկը, զանգվածա–սպեկտրաչափական խցիկները ևն։ Բարձր արագության (մինչև հց իոնային և հց էլեկտրոնային սարքերում) և կառավարման աննշան հզորությունների շնորհիվ էլեկտրավակուումային սարքերը լայնորեն կիրառվում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական և օպտիկական ազդանշանների ձևափոխման և այլ նպատակների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 24