Մեխանոտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեխանոտրոն, էլեկտրավակուումային սարք, որում էլեկտրոնային կամ իոնային հոսանքի ուժի կառավարումը կատարվում է էլեկտրոդների անմիջական մեխանիկական տեղաշարժով։ Նախատեսված է մեխանիկական մեծությունները էլեկտրականի փոխակերպելու համար և լայնորեն կիրառվում է իբրև տվիչ (փոխակերպիչ)՝ փոքր տեղափոխությունների ու ճիգերի, ճնշումների, արագացումների, մինչև 10 կհց հաճախականության թրթռումների չափման դեպքում։ Մեխանոտրոնի բնորոշ առանձնահատկությունը մեկ կամ մի քանի շարժական էլեկտրոդներն են, որոնց տեղաշարժով (անշարժ կաթոդի նկատմամբ) փոփոխվում է էլեկտրոդների միջև եղած էլեկտրական դաշտը, հետևաբար և անոդային հոսանքի ուժը։ Էլեկտրոդների թիվը կարող է լինել 2 (դիոդ), 3 (տրիոդ) կամ 4 (տետրող)։ Տարածված է դիոդային Մեխանոտրոն(անշարժ կաթոդ և 2 շարժական անոդ), որը միացվում է կամրջակային չափիչ սխեմային։ Մեխանոտրոնային փոխակերպիչների հիմնական առավելություններն են բարձր զգայնությունն ու կայունությունը, ցուցմունքների հուսալիությունը, կառուցվածքի ու միացման սխեմաների պարզությունը, ոչ մեծ չափերն ու զանգվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 401 CC-BY-SA-icon-80x15.png