Էլեկտրաձայնային փոխակերպիչ
Էլեկտրաձայնային փոխակերպիչ, էլեկտրական էներգիան ձայնայինի կամ ձայնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարք։ Էլեկտրաձայնային փոխակերպիչը էլեկտրամեխանիկական փոխակերպիչների մասնավոր տեսակն է։
Էլեկտրական տատանումները ձայնայինի փոխակերպող էլեկտրաձայնային փոխակերպիչներից են բարձրախոսը, ականջակալը, իսկ ձայնային տատանումները էլեկտրականի փոխակերպող սարքեր են միկրոֆոնը, լարինգոֆոնը։
Էլեկտրաձայնային փոխակերպիչերը լինում են՝ ածխա-կոնտակտային, ինդուկցիոն (մագնիսա-էլեկտրական), էլեկտրաստատիկ (կոնդենսատորային), պիեզոէլեկտրական (Պիեզոէլեկտրական փոխակերպիչ), էլեկտրամագնիսական ու մագնիսաստրիկցիոն (Մագնիսաստրիկցիոն փոխակերպիչ)։ Ածխա–կոնտակտային փոխակերպիչներից բացի (իրագործում են միայն ձայնային տատանումների փոխակերպումը էլեկտրական ազդանշանի), մյուս բոլոր տիպի էլեկտրաձայնային փոխակերպիչները սկզբունքորեն շրջելի են։ Էլեկտրաձայնային փոխակերպիչներ են նաև ձայնարկիչներն ու ձայնագրիչները։ Էլեկտրաձայնային փոխակերպիչները լայն կիրառություն ունեն էլեկտրաձայնագիտության, հիդրոձայնագիտության մեջ, հիդրոլոկացիայում և ուլտրաձայնի գործածման տարբեր բնագավառներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 19)։ |