Պիեզոէլեկտրական փոխակերպիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիեզոէլեկտրական փոխակերպիչ, պիեզոէլեկտրական տվիչ, էլեկտրամեխանիկական կամ էլեկտրաձայնային փոխակերպիչ, որի աշխատանքը հիմնված է պիեզոէլեկտրական էֆեկտի վրա։ Պիեզոէլեկտրական փոխակերպիչ կազմված է առանձին կամ խմբավորված պիեզոտարրերից, որոնք պատրաստվում են պիեզոէլեկտրական նյութերից և սովորաբար ունենում են թիթեղի, ձողի, գլանի կամ գնդի ձև։ Փոփոխական էլեկտրական դաշտում պիեզոտարրը (օրինակ, թիթեղը) կատարում է ստիպողական մեխանիկական տատանումներ, որոնց՝ ամպլիտուդը խիստ աճում է, երբ հարկադրական և սեփական տատանումների հաճախությունները համընկնում են (ռեզոնանս)։ Մյուս կողմից, երբ պիեզոէլեկտրական փոխակերպիչը դրվում է մեխանիկական տատանման մեջ, ապա պիեզոտարրի հակադիր երկու մակերևույթների միջև առաջանում է փոփոխական էլեկտրական դաշտ, այսինքն՝ պիեզոէլեկտրական փոխակերպիչը սկզբունքորեն շրջելի է։

Կիրառության ոլորտից և աշխատանքային հաճախականությունների տիրույթից կախված՝ պիեզոէլեկտրական փոխակերպիչներում տեղի են ունենում պիեզոտարրերի տարբեր տեսակի դեֆորմացիաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 290 CC BY-SA icon 80x15.png