Էլեկտրական հոսանքի աշխատանք և հզորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական հոսանքի աշխատանք և հզորություն , փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են էլեկտրական հոսանքի աշխատանք։ Համաձայն բանաձևի` այդ աշխատանքը կարելի է հաշվել, եթե հայտնի է տրված տեղամասում էլեկտրական լարումը` A=qU, որտեղ A-ն հոսանքի աշխատանքն է, U-ն՝ լարումը շղթայի տեղամասում, q-ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը։ Քանի որ q=It, որտեղ I-ն հոսանքի ուժնն է տեղամասում, ապա A=IUt։

Այսպիսով՝ հաստատուն էլեկտրական հոսանքի աշխատանքը շղթայի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացում այդ տեղամասով հոսանք է անցել։ Միավորներ միջազգային համակարգում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ)։

Հզորությունը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը սովորաբար նշանակում են P տառով։ Հետևաբար, ըստ սահմանման, P=A/t։ Նկատի ունենեալով բանաձևը՝ հոսանքի հզորությունը հաշվելու համար կունենանք հետևյալ արտահայտությունը՝ P=IU։

Միվաորների միջազգային համակարգում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ), ընդ որում, 1Վտ=1Ջ/վ։ Բանաձևի հիման վրա 1 վատտը կարող ենք ներկայացնել նաև հետևյալ կերպ՝ 1Վտ=1Ա*1Վ=1Ա*Վ։

Բացի վատտից` օգտագործում են նաև կիլովատտ (կՎտ), մեգավատտ(ՄՎտ), միլիվատտ (մՎտ) միավորները`

1կՎտ=103Վտ=1000Վտ

1ՄՎտ=106Վտ=1000000Վտ

1մՎտ=10−3Վտ=0.001Վտ

P=A/t բանաձևից հոսանքի աշխատանքը կարող ենք արտահայտել հոսանքի հզորության և ժամանակի արտադրյալով՝ A=Pt։

Հետևաբար՝ կարող ենք գրել՝ 1Ջ=1Վտ*1Վ=1Վտ*վ։

Բանաձևը հնարավորություն է տալիս հոսանքի աշխատանքն արտահայտել նաև ոչ համակարգային միավորով։ Քանի որ գործնականում հաճախ ավելի հարմար է ժամանակն արտահայտել ժամով, իսկ հզորությունը՝ կիլովատտով, ուստի բնական է հհոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորն անվանել կիլովատտ-ժամ։ Այսպիսով՝

1կՎտ-ժ=1000Վտ*3600վ=3600000Վտ*վ=3.6*106Ջ=3.6ՄՋ

Կենցաղում, տեխնիկայում տարբեր սպառիչների ծախսած էլեկտրաէներգիան չափում են հատուկ սարքով՝էլեկտրաէներգիայի հաշվիչով։ Հաշվիչում ալյումինե սկավառակը հորիզոնական դիրքով դրվում է 2 էլեկտրամագնիսական բևեռների միջև։ Էլեկտրամագնիսներից մեկը՝ ամպերաչափի, իսկ մյուսը՝ վոլտաչափի բաղկացուցիչ մաս է։ Առաջին էլեկտրամագնիսի փաթույթը սպառիչին միացված է հաջորդաբար, իսկ երկրորդինը՝ զուգահեռ։ Սպառիչով հոսանք անցնելիս ալյումինե սկավառակը պտտվում է, ընդ որում, պտտման արագությունը համեմատական է ինչպես սպառիչով անցնող հոսանքի ուժին, այնպես էլ՝ սպառիչում լարմանը։ Իսկ սկավառակի կատարած պտույտների թիվը հնարավորություն է տալիս դատելու որևէ ժամանակում հոսանքի աշխատանքի մասին։

Այս աղյուսակում բերված են մի քանի սպառիչների հզորություններ՝

Սպառիչ P,կՎտ Սպառիչ P,կՎտ
Լապտերի լամպ 0.001 Հեռուստացույց 0.3
Տեսամագնիտոֆոն 0.014 Լվացքի մեքենա 0.35/0.60
Կենցաղային հովհար 0.010/0.065 Փոշեկուլ մինչև 0.6
Լուսավորման լամպեր 0.015/0.2 Էլեկտրական արդուկ 0.3/1
Սառնարան 0.11/0.16 Տրոլեյբուսի շարժիչ 80/100

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան,«Ֆիզիկա և աստղագիտություն 9»,Երևան 2009,էջ 64