Էիշ ֆինո
Արտաքին տեսք
Էիշ ֆինո (մասրի՝ عيش فينو) երկար բագետի ձևով հաց է, որը պատրաստվում է Եգիպտոսում ցորենի ալյուրից: Այն երկրում ամենաշատ օգտագործվող հացատեսակն է էիշ բալադիից՝ հիմնական տափակ հացից հետո[1]: Այն փափուկ է և հաճախ հարմար է լցոնման համար. հիմնականում լցոնում են տարբեր պանիրներով, հալվայով կամ կովի տապակած լյարդով: Հացերը բարակ են և երկար, սովորաբար մոտ 20 սանտիմետր երկարություն ունեն։ Մյուս կողմից, լայնությունը կարող է շատ տարբեր լինել, բայց հացթուխները հազվադեպ են դրանք մի քանի սանտիմետրից ավելի լայն պատրաստում:
Ռումի պանրի կտորներ դրված էիշ ֆինոյի մեջ և մատուցված տորշիի հետ միասին Կահիրեի կենտրոնում | |
| Ծագում | |
| Տեսակ | Հացի ռուլետ |
| Ենթատեսակ | սայկա |
| Առաջացման երկիր | Եգիպտոս |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | Ցորենի ալյուր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bread is 'life' in Egypt». World Grain. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.