Էզեկիաս Պապաիոաննու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էզեկիաս Պապաիոաննու
հունարեն՝ Εζεκίας Παπαϊωάννου[1][2]
Ծնվել էհոկտեմբերի 8, 1908(1908-10-08)[2]
ԾննդավայրԿելակի, Լիմասոլի շրջան, Կիպրոս[3][1][2]
Մահացել էապրիլի 10, 1988(1988-04-10)[2] (79 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Cyprus.svg Կիպրոս[1]
Մայրենի լեզունոր հունարեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններGeneral Secretary of the Progressive Party of Working People?[1], member of the House of Representatives of Cyprus?[4][1], member of the House of Representatives of Cyprus?[5][1], member of the House of Representatives of Cyprus?[6][1], member of the House of Representatives of Cyprus?[7][1] և member of the House of Representatives of Cyprus?[8][1]
Քաղաքական կուսակցությունԿիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցություն[1][2]
Ezekias Papaioannou Վիքիպահեստում

Էզեկիաս Պապաիոաննու (ծնվել է Հոկտեմբերի 8-ին 1908 թվականին), Կիպրոսի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Կիպրոսի հանքերում աշխատելու ժամանակ ընդգրկվել է բանվորական շարժման մեջ։ 1930 թվականին մեկնել է Անգլիա։ 1931 թվականին ընդունվել է Անգլիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936 թվականին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ 1943 թվականին ընտրվել է Լոնդոնի կիպրոսյան կոմիտեի քարտուղար, 1944 թվականին՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության (ԱԿԷԼ) Լոնդոնի կազմակերպության քարտուղար։ 1946 թվականից եղել է ԱԿԷԼ-ի կենտրոնական օրգան «Դիմոթվական կրատիս» թերթի գլխավոր խմբագիրը։ 1947 թվականից՝ ԱԿԷԼ-ի ԿԿ անդամ, 1947-1949 թթ.՝ ԿԿ քարտուղար, 1949 թվականի օգոստոսից՝ քաղբյուրոյի անդամ և գլխավորի քարտուղար։ 1955 թվականին ձերբակալվել է, 1956 թվականին՝ փախել բանտից և մինչև 1959 թվականի դեկտեմբերն աշխատել ընդհատակում։ 1960 թվականին ընտրվել է Կիպրոսի Հանրապետության պառլամենտի անդամ։ Գլխավորել է ԱԿԷԼ-ի պատվիրակությունները ՍՄԿԿ 21-26 համագումարներում։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1978 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 50 χρόνια κυπριακού κοινοβουλίουΒουλή των Αντιπροσώπων της Κύπρου. — P. 192.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ο Εζεκίας Παπαϊωάννου, πολέμησε και τραυματίστηκε στον Ισπανικό Εμφύλιο
  3. Папаиоанну Эзекиас // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Εκλογές 31ης Ιουλίου 1960Βουλή των Αντιπροσώπων της Κύπρου.
  5. Εκλογές 5ης Ιουλίου 1970Βουλή των Αντιπροσώπων της Κύπρου.
  6. Εκλογές 5ης Σεπτεμβρίου 1976Βουλή των Αντιπροσώπων της Κύπρου.
  7. Εκλογές 24ης Μαΐου 1981Βουλή των Αντιπροσώπων της Κύπρου.
  8. Εκλογές 8ης Δεκεμβρίου 1985Βουλή των Αντιπροσώπων της Κύπρου.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 129 CC-BY-SA-icon-80x15.png