Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցություն
| Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցություն Ανορθωτικό Κόμμα Εργαζόμενου Λαού Emekçi Halkın İlerici Partisi | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1926 |
| Գաղափարախոսություն | Ձախականություն Ծայրահեղ ձախականություն |
| Քաղաքական հայացք | Մարքսիզմ-լենինիզմ Կոմունիզմ Կիպրոսյան ազգայնականություն[1] |
| Պաշտոնական գույն(եր) | Կարմիր |
| Շտաբ | |
| Միջազգային պատկանելություն | եվրպական ձախ թևի կուսակցություն |
| Կայք | akel.org.cy |
Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցություն (հուն․՝ Ανορθωτικό Κόμμα Εργαζόμενου Λαού (ΑΚΕΛ) , [ԱԿԷԼ], թուրքերեն՝ Emekçi Halkın İlerici Partisi), մարքսիստ-լենինիստական և կոմունիստական ուղղվածության քաղաքական կուսակցություն Կիպրոսում։
Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը հիմնվել է 1926 թվականին։ 1941 թվականի ապրիլին, ԿԿԿ մի քանի անդամներ հիմնեցին Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը։ 1955 թվականին անգլիական իշխանություններն արգելեցին ԱԿԷԼ-ի, ինչպես և մի շարք կազմակերպությունների գործունեությունը։ 1959 թվականին կուսակցությունն ստացավ լեգալ գործելու հնարավորություն։ 10-րդ համագումարը (1962) ընդունեց նոր ծրագիր, ըստ որի Կիպրոսի ժողովրդի գլխավոր թշնամին իմպերիալիզմն էր, և պայքարի ժամանակակից փուլը պետք է կրի հակաիմպերիալիստական, ազգային-ազատագրական բնույթ։
1974 թվականի հուլիսի 15-ի զինված հեղաշրջման փորձից և թուրքական զորքերի Կիպրոս ներխուժելուց (1974 թվականի հուլիսի 20) հետո ԱԿԷԼ-ի ԿԿ հայտարարեց, որ կիպրական հարցը պետք է լուծվի Կիպրոսի անկախության, տարածքային ամբողջականության և կիպրական ժողովրդի սուվերեն իրավունքների պահպանման հիման վրա՝ բոլոր օտարերկրյա զորքերը երկրից դուրս բերելու, դեմոկրատական կառավարություն ստեղծելու, բոլոր քաղաքացիների (ինչպես հույների, այնպես էլ թուրքերի) իրավահավասարությունն ապահովելու ճանապարհով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 443)։ |
