Էդուարդ Վանս Պալմեր
Արտաքին տեսք
Էդուարդ Վանս Պալմեր | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 28, 1885[1] |
| Ծննդավայր | Bundaberg |
| Վախճանվել է | հուլիսի 15, 1959[1] (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Kew, City of Boroondara, Վիկտորիա, Ավստրալիա |
| Մասնագիտություն | գրող, կենսագիր, բանաստեղծ, վիպասան և գրական քննադատ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | The Big Fellow? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Նեթի Փալմեր |
| Զավակներ | Aileen Yvonne Palmer? |
Էդուարդ Վիվիան (Վանս) Պալմեր (անգլ.՝ Edward Vivian "Vance" Palmer, օգոստոսի 28, 1885[1], Bundaberg - հուլիսի 15, 1959[1], Kew, City of Boroondara, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի գրող։
Առաջին գիրքը «Մարդկանց աշխարհը» (1915), պատմվածքների և սկետչների ժողովածու է։ Պալմերի պիեսները, որոնք բեմադրվել են «Պիոներ դերասանների» միացյալ գրական թատրոնում (մինչև 1926), սկզբնավորել են ավստրալիական դրաման («Սե ձին և այլ պիեսներ», 1924, ժողովածու)։ «Համիլթոն անունով մարդը» (1928), «Մարդիկ մարդկային են» (1930), «Անցում» (1930), «Գոլքոն-դա» (1948), «Ցանքի ժամանակը» (1957), «Ականավոր գործիչը» (1959) եռերգությունը և այլ վեպեր հերոսապատումներ են Ավստրալիայի բանվոր դասակարգի մասին։
Համարվում է ավստրալիական սոցիալական վեպի հիմնադիրներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ |
| ||||||||||||||||
