Էդուարդ Նազարեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Նազարեթյան
Ծնվել էհուլիսի 22, 1944(1944-07-22)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967)
Մասնագիտությունթերապևտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985)

Էդուարդ Եղիշեի Նազարեթյան (հուլիսի 22, 1944(1944-07-22)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988): ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ (1997-2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Նազարեթյանը ծնվել է 1944 թվականի հուլիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1985 թվականից եղել է Երևանի քաղաքային կլինիկական 8-րդ հիվանդանոցի բաժանմունքի ղեկավար։ 1997 թվականից՝ «Մալաթիա» և «Էրեբունի» Բժշկական կենտրոնների բաժանմունքների ղեկավար, 1993-1997 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N3 ամբիոնի վարիչ և ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանական ծառայության ղեկավար։ 1997 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ և Պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար։ 1997-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բանակի գլխավոր թերապևտ։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ[2]։ 2013 թվականից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ղեկավար[3]։

Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, ստամոքսաաղիքաբանության, նեֆրոլոգիայի, ռևմատոլոգիայի, պարբերական հիվանդության, ներզատաբանության հիմնախնդիրներին։ Համահեղինակ է «Ներքին հիվանգությունների կլինիկական դասախոսություններ» (2000) դասագրքի[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղեկատվական միջազգային ակադեմիայի անդամ (1998):
  • ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ (1999):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) / Ереван. гос. мед. ин-т. - Ереван : [б. и.], 1973. - 31 с.[5]
  • Պարբերական հիվանդություն, Երևան, 1993 (համահեղինակ)։
  • Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ։ Ուս. ձեռնարկ բժշկ. ինստիտուտի ուսանողների համար, Հարությունյան Վիլեն Միլիտոսի, Գրիգորյան Գագիկ Արմենակի, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Եգանյան Գագիկ Ազատի, Չալիկյան Է. Պ, Նիկողոսյան Լ. Վ., Երևան, Լույս, 1995։
  • Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ, ուսումնական ձեռնարկ, Երևան, 1995 (համահեղինակ)։
  • Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ, դասագիրք, 2000 (համահեղինակ)։
  • Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ։ Ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների, ինտերիերի, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2002[6]։
  • Ներքին հիվանդություններ։ Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 2004[7]։
  • Ներքին հիվանդություններ։ Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար, Նազարեթյան Էդուարդ Եղիշի, Գասպարյան Արմեն Յուրիի, Երևան, ԵՊԲՀ, 2008[8]։
  • Становление и развитие терапии в Армении, Ереван, 2002 (соавтор).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6636
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 193։
  3. «Էդուարդ Նազարեթյան». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  5. «Назаретян, Эдуард Егишевич - Активность ферментов уридилтрансферазной системы в мозге и печени при терминальных состояниях [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук. (03.00.04) - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. Նազարեթյան, Էդուարդ Եղիշի; Գասպարյան, Արմեն Յուրիի (2002). Ներքին հիվանդությունների կլինիկական դասախոսություններ։ Ուս. ձեռնարկ բժշ. համալս. ուսանողների, ինտեր-ի, կլինիկ. օրդինատոր-ի և բժշ. համար. Երևան: ԵՊԲՀ. ISBN 9789993092636.
  7. Նազարեթյան, Էդուարդ Եղիշի; Գասպարյան, Արմեն Յուրիի (2004). Ներքին հիվանդություններ ։ Ձեռնարկ ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան. Երևան ։: ԵՊԲՀ. ISBN 9789994140008.
  8. Նազարեթյան, Էդուարդ Եղիշի; Գասպարյան, Արմեն Յուրիի (2008). Ներքին հիվանդություններ ։ Ձեռնարկ բակալավրերի, մագիստրոսների, ռեզիդենտների և պրակտիկ բժիշկների համար. Երևան ։: ԵՊԲՀ. ISBN 9789994140008.