Էդուարդ Մյասնիկի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Գրիգորյան
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ
հուլիսի 26, 2018 - հուլիսի 25, 2019
 
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր հուլիսի 9, 1961(1961-07-09) (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Էդուարդ Մյասնիկի Գրիգորյան (հուլիսի 9, 1961(1961-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ), արդարադատության գործիչ, իրավաբան, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ (2018-2019), արդարադատության գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Գրիգորյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 9-ին Երևանում։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 2003 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988-1993 թթ. ՀՍՍՀ ՆԳՆ ՀՊՎ ծառայության և պատրաստակամության բաժնի ինժեներ։
  • 1993-1993 թթ. ՀՍՍՀ ՆԳՆ ՀՊՎ ծառայության և պատրաստակամության բաժնի ավագ ինժեներ։
  • 1993-1994 թթ. ՀՍՍՀ ՆԳՆ ՀՊՎ ծառայության պատրաստականության և հրդեհաշիջման բաժնի ավագ ինժեներ։
  • 1994-1996 թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ ծառայության բաժնի ավագ տեսուչ։
  • 1996-1997 թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ ծառայության բաժնի պետի տեղակալ։
  • 1997-2000 թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 14 ՈՒԱՀ պետի ծառայության գծով տեղակալ։
  • 2000-2001 թթ. ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ծառայության գծով տեղակալ։
  • 2001-2003 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2003-2004 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնակատար։
  • 2004-2007 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2007-2007 թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2007-2008 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2008-2010 թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2010-2011 թթ. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2011-2015 թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2015-2016 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։
  • 2016-2016 թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՀԽ պատասխանատու հերթապահ։
  • 2017-2017 թթ. ՀՀ ԱՆ ՔԿՎ նյութատեխնիկական ապահովման բաժնի պետի տեղակալ։
  • 2017-2018 թթ. ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ։
  • 2018-2019 թթ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ[1]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]