Էդուարդ Խաչատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Խաչատուրով
Ծնվել էմարտի 27, 1936
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
դերասան
IMDbID ID 0450991

Էդուարդ Իոսիֆի Խաչատուրով (մարտի 27, 1936, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ), խորհրդային, ուզբեկ, հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Ռեժիսոր Ալբերտ Խաչատուրովի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Խաչատուրովը ծնվել է 1936 թվականին Տաշքենդում։ 1958-1959 թվականներին աշխատել է Ուզբեկֆիլմում որպես ռեժիսորի օգնական։ 1959-1966 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետում (Սերգեյ Գերասիմովի և Թամարա Մակարովայի արհեստանոցը)։ Դիպլոմային աշխատանքը իր սցենարի հիման վրա Թուքմենֆիլմում նկարահանած «Անապատը» գեղարվեստական ֆիլմն էր[1]։

1965-1966 թվականներին աշխատել է Թուքմենֆիլմում որպես ռեժիսոր։ 1966-1968 թվականներին աշխատել է Տաշքենդի գիտահանրամատչելի և փաստագրական ֆիլմերի ստուդիայում, նկարահանել մոտ 20 կարճամետրաժ ֆիլմեր[1]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ «Ռինգ է հրավիրվում» գեղարվեստական ֆիլմի համար (Ա․ Բորոդինի և Ռ․ Ռիսկիևի հետ համատեղ) (1980)[2]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1987 Պատերազմի մեծ ճանապարհից առաջ
1985 Վերջին ստուգումը
1980 Ամեն երրորդը
1979 Ռինգ է հրավիրվում
1978 Քաղաք կնվիրեմ քեզ
1975 Առաջին ուղևորները
1972 Այս լավ տղան
1971 Այստեղով է անցնում սահմանը
1966 Անապատը

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1974 Աբու Ռայհան Բերունի դրվագ
1971 Տաք արահետներ դրվագ
1964 Դժվար անցում Զավեն

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1987 Պատերազմի մեծ ճանապարհից առաջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]