Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Իոսիֆի Խաչատուրով (մարտի 8 , 1930 (1930-03-08 ) , Տաշքենդ , Ուզբեկական ԽՍՀ , ԽՍՀՄ - փետրվարի 8 , 1976 (1976-02-08 ) , Տաշքենդ , Ուզբեկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), խորհրդային, ուզբեկ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։
Ալբերտ Խաչատուրովը ծնվել է 1930 թվականին Տաշքենդ քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Տաշքենդի կինոդերասանների դպրոցը , իսկ 1953 թվականին Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1953 թվականից եղել է Նամանգանի Նավոյի անվան դրամատիկական թատրոնին գլխավոր ռեժիսորը, իսկ 1960 թվականից՝ Խամզայի անվան ակադեմիական թատրոնի ռեժիսորը[1] ։
1960 -1976 թվականներին աշխատել է Ուզբեկֆիլմում որպես ռեժիսոր։ Դասավանդել է Տաշքենդի երաժշտական ուսումնարանում և Օստրովսկու անվան թատերական ինստիտուտում։ «Նաշտար» հանրապետական երգիծական կինոժուռնալի մի շարք սյուժեների ռեժիսորն է եղել[2] ։
Տարեթիվ
Ֆիլմ
1976
Իվ ավագ եղբայրը
1973
Երկրպագուն
1972
Քեզ ընդառաջ
1970
Այրող արևի տակ
1967
Ֆարհադի սխրագործությունը
1965
Խղճին ընդառաջ
1963
Քո հետքերը
Տարեթիվ
Ֆիլմ
1973
Երկրպագուն