Էդուարդ Զորիկյան
Էդուարդ Զորիկյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և սցենարիստ |
Էդուարդ Զորիկյան (հունիսի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հունիսի 2-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[1]։
1968-1978 թվականներին սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալասարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում։ 1984-1989 թվականներին աշխատել է Երևանի Քանաքեռի երկրաբանաերկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով՝ թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորիկյանն ավելի քան 300 երգերի և բանաստեղծությունների հեղինակ է։
Գրել է առաջին հայկական ռոք օպերայի՝ «Խայտաբղետ այս աշխարհում» լիբրետոն և երաժշտությունը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Ունի երկու երեխա՝ Հայկ Զորիկյան (1983 թ.) և Սիրարփի Զորիկյան (1994 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կենսագրություն. Էդուարդ Զորիկյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.