Jump to content

Էդուարդ Զայդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Զայդել
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
Մասնագիտությունգործարար Խմբագրել Wikidata

Էդուարդ Զայդել (գերմաներեն՝ Eduard Seidel․ ), գերմանացի գործարար, ով մինչև 2005 թվականը աշխատել է Siemens ընկերության նիգերիական մասնաճյուղում։ Գործընկերները նրան անվանում էին Նիգերիայի թագավոր։ 2008 թվականին նա հայտնվել է «Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կաշառքի հետ կապված սկանդալում» և դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման։ 2022 թվականի դրությամբ դատախազները տեղյակ չէին Զայդելի ստեղծած փուչիկային ընկերությունների և Credit Suisse բանկում ունեցած հաշիվների մասին, որոնցում պահ էր տվել ավելի քան 54,5 միլիոն շվեյցարական ֆրանկ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայդելն իր գրեթե ողջ կարիերան անցկացրել է Siemens- ում։ 1985 թվականին նա ստանձնել է կապի բաժնի ղեկավարումը։ Ըստ նրա հայտարարության՝ իր նախորդը սովորեցրել է իրեն, թե ինչպես կաշառքով պայմանագրեր կնքել Նիգերիայի պետական NITEL հեռահաղորդակցության ընկերության հետ, որը մինչև 1999 թվականը օրինական էր համարվում Գերմանիայում[1]։ Գործընկերները նրան անվանում էին Նիգերիայի թագավոր[2]։ 2005 թվականին Զայդելը հրաժարական տվեց[1]։ Մինչև Siemens-ից հեռանալը նա տարեկան վաստակում էր 300.000 եվրո[2]։ 2006 թվականին գերմանական իրավասու մարմինների աշխատակիցները ներխուժեցին Siemens-ի կենտրոնակայան, և Զայդելը հարկադրված խոստովանեց իր դերը կաշառակերության սխեմայում։ 2007 թվականին նրա անունը մուտքագրվեց World-Check- ում[3]։

2008 թվականին Զայդելը Գերմանիայում դատարանի առաջ կանգնեց օտարերկրյա պաշտոնյաներին կաշառք տալու համար, կաշառք, որը համարվում էր ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ։ Նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման, տուգանքի և 240 հազար եվրո ծախսերի հատուցման[1]։

2010 թվականին Նիգերիայի տնտեսական և ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովը կանչեց նրան ներկայանալու Աբուջայի բարձրագույն դատարան՝ Siemens-ի հետ կապված 17,5 միլիոն եվրոյի խարդախության գործով, սակայն նա մնաց ազատության մեջ[4]։

2008 թվականին Զայդելը Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնեց մի փուչիկային ընկերություն, որը 2009 թվականին Դուբայում գնեց չորս անշարժ գույք, այդ թվում՝ մի առանձնատուն Փալմ Ջումեյրայում․ դա բացահայտվեց 2021 թվականին, Pandora Papers -ից[2]։

Զայդելն ունեցել է ավելի քան 54,5 միլիոն շվեյցարական ֆրանկ ($41,9 միլիոն ամերիկյան դոլար) ընդհանուր գումար Credit Suisse բանկի վեց հաշիվներում, որոնցից մեկը ակտիվ է եղել առնվազն մինչև 2016 թվականը․ դա բացահայտվել է 2022 թվականին, Suisse secrets-ի ժամանակ[1]։ Credit Suisse-ը Զայդելի մասին երբևէ զեկուցագիր չի ներկայացրել գերմանական հետաքննությանը՝ իբրև կասկածյալի, թեև նրա աշխատավարձն ու բանկային հաշիվներում ներդրած գումարները չէին համընկնում[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայդելն ամուսնացած է։ Նրա կինը Նիգերիայի կապի նախարարի օգնությամբ հիմնել է ընկերություն, որը «երբեք որևէ բիզնես գործունեություն չի ծավալել»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 OCCRP. «Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 tagesschau.de (2022 թ․ փետրվարի 21). «"Suisse-Secrets": Neue Spur in Siemens-Schmiergeldskandal» (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  3. David Pegg, Kalyeena Makortoff, Martin Chulov, Paul Lewis and Luke Harding (2022 թ․ փետրվարի 20). «Revealed: Credit Suisse leak unmasks criminals, fraudsters and corrupt politicians» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Eribake, Akintayo (2010 թ․ նոյեմբերի 2). «Siemens scam: EFCC to re-arraign suspects» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. OCCRP. «Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.OCCRP. "Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts". Retrieved 6 March 2022.