Էդուարդ Գրիգորյան (ռենտգենաբան-ճառագայթաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1932(1932-10-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 24, 2000(2000-09-24) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունռենտգենաբան-ճառագայթաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Էդուարդ Ավետիքի Գրիգորյան (հոկտեմբերի 16, 1932(1932-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2000(2000-09-24), Մոսկվա, Ռուսաստան), ռենտգենաբան-ճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1983

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1955-1960 թվականներին՝ Տուլայի քաղաքային հիվանդանոցի, 1960-1974 թվականներին՝ ԽՍՀՄ ԲԳԱ Կլինիկական և փորձարարական վիրաբուժության ԳՀԻ սրտաբան-ռենտգենաբան, 1974-1984 թվականներին՝ ԵԲԿԻ ռենտգենաբանության և ճառագայթաբանության ամբիոնի, 1984-1998 թվականներին՝ Մոսկվայի մասնագիտական հիվանդությունների և աշխատանքի հիգիենայի ինստիտուտի ռենտգենաբանության և ճառագայթաբանության բաժանմունքի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են սրտի երկփեղկ փականի և բնածին արատների վիրաբուժական բուժման հեռավոր արդյունքների ռենտգենաբանակլինիկական ուսումնասիրություններին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.