Էդուարդ Ավետիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էդուարդ Ավետիսով
Էդուարդ Ավետիսով.PNG
Ծնվել է դեկտեմբերի 23, 1921(1921-12-23)
Ծննդավայր Սամարղանդ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել է օգոստոսի 7, 2001(2001-08-07) (79 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Ազգություն հայ
Կրթություն Սամարղանդի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտություն գիտնական, ակնաբույժ և մանկավարժ
Կոչում բժշկական գիտությունների դոկտոր (1964)
Աշխատավայր Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ
Անդամակցություն Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան բժշկական ընկերություն
Պարգևներ «Պատվո նշան» շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Էդուարդ Սերգեյի Ավետիսով (դեկտեմբերի 23, 1921(1921-12-23), Սամարղանդ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 7, 2001(2001-08-07), Մոսկվա, Ռուսաստան), հայ ակնաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1964 թ.), պրոֆեսոր (1965 թ.): ՌԽՖՍՀ, Ուզբեկական ԽՍՀ և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Ավետիսովը ծնվել է 1921 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: 1950 թվականին ավարտել է Սամարղանդի բժշկական ինստիտուտը: 1957 թվականից աշխատել է Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1962 թվականից եղել է Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի երեխաների շլության ախտորոշման և բուժման բաժնի վարիչ, 1966-2001 թվականներին՝ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 1963-1991 թվականներին՝ Ակնաբույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Եվրոպական ակնաբուժական ընկերակցության փոխնախագահ՝ շլության ուսումնասիրման գծով[1][2]:

Աշխատանքները վերաբերում են կարճատեսության, շլության, տեսողության օպտիկական շտկման, ոսպնյակի մթագնման վիրահատական բուժման, ախտորոշման նպատակով լազերի օգտագործման, օֆթալմոէրգոնոմիկայի, օֆթալմոկիբեռնետիկայի, ակնաշարժության բուժման, աչքի շարժուն բեկունակության հարցերին[3][4]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնաբուժության միջազգային ակադեմիայի անդամ
  • Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան բժշկական ընկերության անդամ
  • Կուբայի ակնաբույժների գիտական ընկերության անդամ

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ առողջապահության նախարարության Ավերբախի անվան մրցանակ, 1977 թ.
  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Ուզբեկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вопросы офтальмологии в кибернети­ческом освещении, Москва, 1973г.
  • Оптическая коррекция зрения, Москва, 1981г.
  • Близору­кость, Москва, 1986г.
  • Исбинокулярная амблиопия и ее лечение, Москва, 1968г.
  • Охрана зре­ния детей, Москва, 1975г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Эдуард Сергеевич АВЕТИСОВ – ученый и педагог»։ www.eyepress.ru։ Վերցված է 2017-01-14 
  3. «Издательство АПРЕЛЬ — Эдуард Сергеевич Аветисов – УЧЕНЫЙ, УЧИТЕЛЬ, ЧЕЛОВЕК»։ aprilpublish.ru։ Վերցված է 2017-01-14 
  4. журнал» Издание для практикующих врачей «Русский медицинский։ «Памяти Э.С. Аветисова»։ Վերցված է 2017-01-14