Էդմոն Տապսոբա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1999[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուագադուգու, Բուրկինա Ֆասո[2] | ||
Հասակ | 1,9 մետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էդմոն Ֆեսալ Տապսոբա (ֆր.՝ Edmond Fayçal Tapsoba;փետրվարի 2, 1999[1], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո[2]) բուրկինացի ֆուտբոլիստ, Բուրկինա-Ֆասոյի հավաքականի և «Բայեր 04» ակումբի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդով Ուագադուգուից՝ Տապսոբան խաղացել է Բուրկինաբեի «Սալիտաս» և «Ուագադուգու» ակումբներում։ 2017 թվականին տեղափոխվել է Պորտուգալիա՝ դառնալով «Լեյշոինշ» ակումբի խաղացող։ 2018 թվականի հունվարին նա դարձավ «Վիտորիա Գիմարեսի» խաղացող, իսկ նույն թվականի ապրիլին «նվաճողների» հետ պայմանագիր կնքեց մինչև 2022 թվականը[3]։ 2018 թվականի օգոստոսի 12-ին նորամուտն է նշել «Վիտորիա Գիմարես Բ»-ի կազմում (Վիտորիա Գիմարայեսի պահեստային թիմ) Պորտուգալական Սեգունդայի «Կովա դա Պիեդադեի» դեմ խաղում[4]։ 2018/19 մրցաշրջանում նա 30 հանդիպում է անցկացրել «Վիտորիա Բ»-ի կազմում և 7 գոլ խփել պորտուգալական Սեգունդայում։ 2018 թվականի օգոստոսի 18-ին նա իր նորամուտը նշեց Վիտորիա Գիմարայեսի հիմնական կազմում Պորտուգալիայի Պրիմերայի լիգայի խաղում (Պորտուգալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն) Բոավիստայի դեմ խաղում[5]։
2020 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է գերմանական «Բայեր 04», կնքելով պայմանագիր մինչև 2025 թվական[6]։ 2020 թվականի փետրվարի 8-ին նա իր նորամուտը նշել է հիմնական կազմում «Բորուսիա Դորտմունդի» դեմ Բունդեսլիգայի խաղում[7]։
Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 24-ին նա իր նորամուտը նշել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կազմում Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղում[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բայեր 04»
- Գերմանիայի չեմպիոն․ 2023/24
- ՈՒԵՖԱ Եվրպայի Լիգայի ֆինալիստ․ 2023/24
- Գերմանիայի գավաթակիր․ 2023/24
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Edmond Tapsoba prolonge à Guimaraes jusqu'en 2022 (officiel)» (ֆրանսերեն). Football365.fr. 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Vitória Guimarães II vs. Cova Piedade» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Vitoria Guimaraes vs. Boavista» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Bayer 04 verpflichtet innenverteidiger Tapsoba» (գերմաներեն). Bayer04.de. 2020 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Bayer Leverkusen vs. Borussia Dortmund» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Tapsoba, Edmond» (անգլերեն). National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль футболиста на официальном сайте клуба «Байер 04 Леверкузен»(անգլ.)
- Профиль футболиста на официальном сайте немецкой Бундеслиги(անգլ.)