Էդիլսոն Մենդես Գիմարայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդիլսոն Մենդես Գիմարայնս
Edílson Mendes Guimarães
Edílson Mendes.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1986(1986-07-27)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Nova Esperança, Paraná, Պարանա, Բրազիլիա
Հասակ 177
Քաշ 78
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գրեմիո
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Բրազիլիա Ավաի
2005 Բրազիլիա Վիտորիա
2005 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 5 (1)
2006-2007 Բրազիլիա Ավաի
2008 Բրազիլիա Վերանոպոլիս
2008 Բրազիլիա Գուարանի (Պալոսա)
2008 Բրազիլիա Պոնտե Պրետա
2008 Բրազիլիա Ժոինվիլ
2008 Բրազիլիա Ժուվենտուս (Ժարագուա)
2010-2011 Բրազիլիա Գրեմիո 27 (2)
2011  Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 18 (1)
2011-2012 Բրազիլիա Գրեմիո 16 (0)
2013-2014 Բրազիլիա Բատաֆոգո 46 (3)
2015-2016 Բրազիլիա Կորինտիանս 34 (1)
2016—մ.հ. Բրազիլիա Գրեմիո 52 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդիլսոն Մենդես Գիմարայնս (առավել հայտնի է որպես Էդիլսոն, պորտ.՝ Edílson Mendes Guimarães, հուլիսի 27, 1986(1986-07-27)[1], Nova Esperança, Paraná, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ: «Գրեմիո» ակումբի պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիլսոնը «Ավաի» ակումբի սան է: Ֆլորիանոպոլիսի ակումբի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2004 թվականին: 2005 թվականին նա տեղափոխվել է Սալվադորի «Վիտորիա» ակումբ, որի հետ հաղթել է Բաիա նահանգի առաջնությունում, իսկ տարվա երկրորդ կեսն անցկացրել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբում: Դրանից հետո նա վերադարձել է «Ավաի»: 2008 թվականին Էդիլսոնը փոխել է հինգ ակումբներ` «Վերանոպոլիս», «Գուարանի» (Պալոսա), «Պոնտե Պրետա», «Ժոինվիլ» և «Ժուվենտուս» (Ժարագուա դու Սուլ): 2009-2010 թվականներին նա խաղացել է «Պոնտե Պրետայում», բայց կարգապահության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով հեռացել է թիմից[2]:

2011 թվականին Էդիլսոնը տեղափոխվել է «Գրեմիո», որը 2010 թվականի հաղթել է Գաուշու լիգայում:  2011 թվականին նա վարձավճարով հանդես է եկել «Ատլետիկո Պարանաենսեում»:

2013-2014 թվականներին նա հանդես է եկել «Բոտաֆոգոյի» կազմում, և «միայնակ աստղին» օգնել է 2013 թվականին դառնալ Ռիո դե Ժանեյրոյի նահանգի չեմպիոն:  Սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հեռացել է թիմից[2]: Հաջորդ երկու տարիներն անցկացրել է «Կորնինթիանսում» և 2015 թվականին եղել է այս թիմի հիմնական խաղացողներից մեկը, և ակումբի կազմում դարձել Բրազիլիայի չեմպիոն[2][3]:

2016 թվականին Էդիլսոնը կրկին սկսել է խաղալ «Գրեմիոյում»: Նա «հրացանակիրներին» օգնել է նվաճել 2016 թվականի Բրազիլիայի գավաթը[3], իսկ 2017 թվականին Լիբերտադորեսի գավաթը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիլսոնն ամուսնացած է Կառոլինա Սերեպրինի հետ, 2017 թվականին ծնվել է զույգի որդին` Ժոակինը[4]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիա Բրազիլիայի չեմպիոն (1) – 2015
  • Բրազիլիա Բրազիլիայի գավաթի դափնեկիր (1) – 2016
  • Հարավային Ամերիկա Լիբերտադորեսի գավաթակիր (1) – 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Edílson - ex-jogador do Corinthians» (պորտուգալերեն)։ meutimao.com.br։ 2016-04-20։ Վերցված է 2017-10-23 
  3. 3,0 3,1 Beto Azambuja (2017-09-13)։ «Líder no Grêmio, Edílson esquece demissão do Bota: "Ressentimento algum"» (պորտուգալերեն)։ Globo։ Վերցված է 2017-10-23 
  4. «Nasce Joaquim, filho do lateral Edílson do Grêmio» (պորտուգալերեն)։ clicrbs.com.br։ 2017-07-31։ Վերցված է 2017-10-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]