Էդիթ Էյնջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Էյնջ
Դիմանկար
Ծնվել է1873
ԾննդավայրԱնգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1948
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսուֆրաժիստ
 Edith Ainge Վիքիպահեստում

Էդիթ Էյնջ(1873, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1948), ամերիկացի սուֆրաժիստ[1][2][3],«Լուռ պահապաններ» ընտրական իրավունքի պաշտպանության կազմակերպության անդամ։ Էյնջը միացավ Ալիս Փոլի գլխավորած Ազգային Կանանց կուսակցությանը NWP-ին՝ նպատակ ունենալով վավերացնել 19-րդ ուղղումը (վավերացվել է 1920 թվականին)։ Էյնջը ձերբակալվել է մոտավորապես հինգ անգամ 1917 թվականի սեպտեմբերից մինչև 1919 թվականի հունվարը NWP-ի բողոքի ցույցերի ժամանակ «ապօրինի հավաքների» համար։ Ապա շարունակեց ծառայել որպես NWP-ի գանձապահ[4]

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյնջը ծնվել է Անգլիայում և 1884 թվականին մանուկ հասակում ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։ Նրա ծնողները՝ Ուիլյամը և Սյուզան Էյնջն ունեցել են տասը երեխա[5]։

1915 թվականին Էդիթը մասնակցել է Նյու Յորքում ընտրական իրավունք ձեռք բերելու շարժմանը[6]։ Նա գլխավորեց մասնակցությունը «Ազատության ջահը» միջոցառմանը, որտեղ ընտրական իրավունք ունեցողները Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Փենսիլվանիայից՝ կազմակերպում էին միջոցառումներ՝ ավելի մեծ մասնակցություն և իրազեկում անելու նպատակով, ինչպես նաև ֆինանսավորում հավաքելու ընտրական իրավունքի շարժման և հանրահավաքների համար[7]։

Նյու Յորքի ընտրական իրավունքի վերաբերյալ իր աշխատանքից հետո Էյնջը տեղափոխվեց Նյու Յորք՝ հանդես գալու կանանց ընտրության ազգային իրավունքի պաշտպանության համար։ 1917 թվականի նոյեմբերի 10-ին ընտրական իրավունք ունեցողներ Էդիթ Էյնջը և Էլեոնոր Քալնանը ձերբակալվեցին Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց անցկացնելուց հետո[8]։

Բողոքի ցույցը խաղաղ է եղել, և 68 ընտրական իրավունքի ներկայացուցիչներ ցույց են անցկացրել՝ հանուն 19-րդ ուղղումի ընդունման։ Էյնջը և Քալնանը կրում էին ցուցանակ, որի վրա գրված էր.

Որքա՞ն ժամանակ պետք է կնոջը զրկեն ձայնից այն կառավարությունում, որը զորակոչում է իրենց որդիներին

։

Էյնջը և այլ ընտրական իրավունքի պաշտպաններ դատապարտվել են 60 օրվա ազատազրկման Լորտոնի Վիրջինիա նահանգի Occoquan Workhouse-ում «անօրինական հավաքների» համար։ Էդիթը մենախցում է բանտարկվել, ձերբակալվածներից շատերը խոշտանգումների են ենթարկվել։ Իսկ այդ իրադարձությունը կոչվել է «Ահաբեկչության գիշեր»[9][10]։

Էյնջը կրկին ձերբակալվել է 1918 թվականի օգոստոսի 15-ին Լաֆայետ հրապարակում ցույցի համար։

Watch Fire Demonstrations-ի ժամանակ, Լաֆայեթ հրապարակում, NWP-ի անդամները այրել են նախագահ Վուդրո Վիլսոնի ելույթների պատճենները սափորների մեջ[11]։ Էյնջն առաջինն էր, ով վառեց իր սափորը[12]։ Կանայք, այդ թվում՝ Էյնջը, կրկին ձերբակալվել են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bicentennial Biographies No. 51 – 55 | Chautauqua County Historical Society». mcclurgmuseum.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  2. «Women's History» (PDF). Mcclurg Museum.
  3. «Միսս Էդիթ Էյնջը, Նյու Յորքի Ջեյմսթաուն քաղաքից, Կանանց ազգային կուսակցության համագումարի առաջին պատվիրակը, ով ժամանել է Վաշինգտոնում Կանանց կուսակցության կենտրոնակայան, միսս Էյնջի ձեռքում է Նյու Յորք նահանգի պաստառը, որով ներկայանալու է Նյու Յորքի 68 կանանց պատվիրակությունը համագումարում». The Library of Congress (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Timeline – Making Women's History». sunyjcc.edu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018թ․ հուլիսի 31-ին.
  5. Delap, Lucy; DiCenzo, Maria; Ryan, Leila (2006). Feminism and the Periodical Press, 1900-1918 (անգլերեն). Taylor & Francis. ISBN 9780415320283.
  6. «A Lesson In History» (PDF). Washington State Business & Professional Women.(չաշխատող հղում)
  7. «Publicity for Woman Suffrage». njwomenshistory.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  8. «'Night of terror': The suffragists who were beaten and tortured for seeking the vote». Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  9. «7: Miss Edith Ainge, of Jamestown, New York». Our Compass (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Edith Ainge | Turning Point Suffragist Memorial». suffragistmemorial.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  11. admin (2015 թ․ հունիսի 7). «Suffragists Stage First "Watch Fire" Demonstration in Front of...». Today in Civil Liberties History (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  12. «DETAILED CHRONOLOGY NATIONAL WOMAN'S PARTY HISTORY» (PDF). American Memory.