Էդգար (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Գևորգյան
Պատկեր:EdgarGevorgyan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունEDGAR
Ի ծնե անունԷդգար
Ծնվել էհունիսի 7, 1988(1988-06-07) (35 տարեկան)
Կուրգանինսկ, Կրասնոդար
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգիչ, երգահան, Երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքedgarmusic.ru

Էդգար Գևորգյան (հունիսի 7, 1988(1988-06-07), Կուրգանինսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ավելի հայտնի որպես EDGAR), ռուսաստանաբնակ հայ երգիչ-երգահան։ Ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, Կրասնոդարի շրջանի Կուրգանինսկ քաղաքում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգարը ծնվել է 1988 թվականի hունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Կրասնոդարի շրջանի Կուրգանինսկ քաղաքում։ Սովորել և ավարտել է Կուրգանինսկի համար 5 դպրոցը։ Դեռ մանկուց Էդգարը հետաքրքրված էր երաժշտությամբ։ Դպրոցական տարիներին հանդես էր գալիս տարբեր միջոցառումների ժամանակ և կատարում տարբեր երաժշտական գործիքավորումներ։ Տասնչորս տարեկանից սկսեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Հենց այդ տարիքից սկսեց ստեղծագործել և կատարել իր իսկ հեղինակային երգերը։ 2006 թվականին ձայնագրեց իր առաջին սիրողական ալբոմը՝ «Мечта» անվամբ։ Ալբոմում ընդգրկված երգերի մեծ մասի հեղինակը հենց Էդգարն էր։ Երգերի մեծ մասը հայերեն լեզվով են։ Ալբոմի թողարկումից հետո Էդգարը սկսեց շրջագայել Ռուսաստանում։

2009 թվականին թողարկվեց Էդգարի թվով երկրորդ, արդեն պրոֆեսիոնալ ալբոմը՝ «Ну Почему» անվամբ։ 2013 թվականին երգիչը տեղափոխվում է բնակվելու Մոսկվա քաղաք։ 2014 թվականին Էդգարը դուետով հանդես է գալիս ռուս հայտնի ռեփեր Dino MC 47-ի հետ։ Նրանց համատեղ "Сожжены мосты" երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի ռեժիսորը Կլիմ Պոպլավսկին էր, երաժշտության հեղինակը Էդգարը, խոսքերի հեղինակն՝ Էդգարն ու Dino MC 47-ը[2][3]։ 2015 թվականին նկարահանվեց նոր տեսահոլովակ "В небо улетай" երգի հիման վրա։ Տեսահոլովակի ոեժիսորը Մագոմեդ Կումիկովն է, խոսքերի հեղինակը Ասլան Հուսեինովն է, երաժշտության հեղինակները՝ EDGAR A-sen-ը & Giannis Aristeinidis-ը[4][5]։

2015 թվականին Էդգարը նկարահանում է ևս մեկ տեսահոլովակ "Loving You" երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը Լեքս Ռուսակովն է, խոսքերի հեղինակները՝ Աննա Գալկինան և Ռոզա Զիմենսը, երաժշտության հեղինակն Էդգարն է։

2016 թվականին զուգերգ է ձայնագրում է Իրինա Կրուգի հետ։ "А ты меня люби" երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է։ Նկարահանվում է նաև տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սերգեյ Գրեյը[6][7][8][9]։ 2016 թվականին Էդգարը ձայնագրում է ևս մեկ զուգերգ՝ այս անգամ՝ Դոմինիկ Ջոքերի հետ։ "Украду любовь" անվանումով երգի խոքերի հեղինակները Դոմինիկ Ջոքերն ու Աննա Հովներն են, երաժշտության հեղինակները Էդգարն ու Դոմինիկ Ջոքերը, իսկ "Украду любовь" երգի տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է[10][11][12]։

2016 թվականին Էդգարը նոր զուգերգ է ներկայացնում Անաստասիա Ստոցկայայի հետ։ "Два кольца" երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է[13]։

2017 թվականին Էդգարը ներկայացնում է նոր զուգերգ այս անգամ Տատյանա Բուլանովայի հետ։ "Звездопад" երգի խոսքերի հեղինակներն են Կոնստանտին Կոստոմարովն ու Ն. Չերնենկոն, երաժշտության հեղինակը Կոնստանտին Կոստոմարովն է[14]։

2017 թվականին Էդգարը նկարահանում է տեսահոլովակ "Без тебя" երգի հիման վրա, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Աննա Հովներն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է[15]։

2018 թվականին Էդգարը զուգերգ է ձայնագրում աշխարհահռչակ շվեդ երգիչ Bosson-ի հետ։ "Она" երգի երաժշտության հեղինակներն են Էդգարն ու Bosson-ը, խոսքերի հեղինակները Ասլան Հուսեինովը, Գ. Ավետիսյանն ու Bosson-ն են։ Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, խորեոգրաֆը՝ Սոնա Եսայանը[16]։

Էդգարը հանդես է եկել մենահամերգներով տարբեր քաղաքներում, ելույթ է ունեցել տարբեր մրցանակաաբաշխությունների ժամանակ[17]։ Այս պահին Էդգարը ձայնագրում է միանգամից երկու նոր ալբոմ՝ արևելյան երգարվեստի և ռուսական էստրադային ոճերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2006 Мечта
2009 Ну Почему
2015 Позови
2017 А ты меня люби[18]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2014 Сожженные Мосты
2014 Хочешь
2015 В небо улетай
2015 Это Любовь (մասն. Нана)
2015 Loving You
2016 А ты меня люби (մասն. Ирина Круг)
2016 Укради любовь (մասն. Доминик Джокер)
2016 Два Кольца (մասն. Анастасия Стоцкая)
2016 Мама
2017 Звездопад
2017 Я люблю твои глаза
2017 Без Тебя
2018 Она (մասն. Bosson)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БИОГРАФИЯ». edgarmusic.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Новый клип Эдгара Геворкяна - Сожжены мосты» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Երգիչ EDGAR-ն իր նոր տեսահոլովակում մեքենա է գողանում եւ օլիգարխի թալանում». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Edgar - В Небо Улетай - Текст Песни». www.megalyrics.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  5. https://itunes.apple.com/ru/album/%D1%81%D0%BE%D0%B6%D0%B6%D0%B5%D0%BD%D1%8B-%D0%BC%D0%BE%D1%81%D1%82%D1%8B-feat-dino-mc47/1335936459?i=1335936811
  6. «Իրինա Կրուգի և հայ երգիչ Էդգարի զգացմունքային տեսահոլավակը - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  7. գործակալություն, Փաստ տեղեկատվական. «Գլխավոր - Past.am». past.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  8. One, Studio. «Պրեմիերա. Իրինա Կրուգի և հայ երգիչ Էդգարի զգացմունքային տեսահոլովակը (Video)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  9. One, Studio. «Պրեմիերա. Իրինա Կրուգի և հայ երգիչ Էդգարի զգացմունքային տեսահոլովակը (Video)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  10. «Պրեմիերա. Էդգար և Դոմինիկ Ջոկեր-«Украду Любовь» (տեսանյութ)». operativ.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Դոմինիկ Ջոկերը, Իրակլի Պիրցխալավան, Կարեն Ավանեսյանը, Բատիշտան եւ ուրիշներ՝ EDGAR-ի եւ Դինո МС47 նոր երգի տեսահոլովակի շնորհանդեսին։ Էքսկլյուզիվ NEWS.am STYLE». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  12. «EDGAR и Доминик Джокер Выступили в Кремле». edgarmusic.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  13. https://itunes.apple.com/ru/album/%D0%B4%D0%B2%D0%B0-%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D1%86%D0%B0/1207892862?i=1207892909
  14. https://itunes.apple.com/ru/album/%D0%B7%D0%B2%D0%B5%D0%B7%D0%B4%D0%BE%D0%BF%D0%B0%D0%B4-feat-%D1%82%D0%B0%D1%82%D1%8C%D1%8F%D0%BD%D0%B0-%D0%B1%D1%83%D0%BB%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0/1291303080?i=1291304607
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  16. ««Հայերը շատ տաղանդավոր են». Բոսսոնը` ամենասիրելի հայ երգչուհու և Հայաստանից ստացած տպավորությունների մասին». life.tert.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
  17. «Дуэт — Доминик Джокер & EDGAR | GoBananas». www.gobananasmag.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  18. https://zvooq.com/release/5850411/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]