Jump to content

Էդգար Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Ծատուրյան
Ծնվել էհունիսի 20, 1981(1981-06-20) (43 տարեկան)
ԾննդավայրԱրարատի մարզ, Արարատ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և աստվածաբան

Էդգար սարկավագ Ծատուրյան (հունիսի 20, 1981(1981-06-20), Արարատի մարզ, Արարատ), հայ աստվածաբան, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգար սարկավագ Ծատուրյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին Արարատ քաղաքում։ 1998 թվականին ավարտել է Մասիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1998-2003 թվականներին սովորել և ավարտել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը։ 2003-2004 թվականներին սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը։ 2004-2006 թվականներին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում որպես գործավար-քարտուղար։ 2006-2011 թվականներին սովորել է Աթենքի աստվածաբանական համալսարանում։ 2011-2022 թվականներին ծառայել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմում որպես սարկավագ[1][2]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Հունարեն-հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Պաիսիոս Աթոսացի։ «Կրքեր և առաքինություններ».- Երևան։ Ասողիկ, 2015․- 258 էջ։
  • Սուրբ Պաիսիոս Աթոսացի։ «Հոգևոր պայքար»․- Երևան։ Ասողիկ, 2017․- 279 էջ։
  • Սուրբ Պաիսիոս Աթոսացի։ «Հոգևոր արթնություն»․- Երևան։ Հեղ․ հրատ․, 2019․- 291 էջ։
  • Պանայոտիս Ն. Տրեմբելա «Կայեն և Աբել»․- Երևան։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն, 2021․- 64 էջ։
  • Պանայոտիս Ն. Տրեմբելա։ «Մովսես․ Իսրայելացիներին ազատագրողը»։ Մաս I․- Երևան։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն, 2022․- 192 էջ։
  • Պանայոտիս Ն. Տրեմբելա։ «Մովսես․ Աստծով ներշնչված օրենսդիրը»։ Մաս II․- Երևան։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն, 2022․- 168 էջ։

Հեղինակային ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էդգար սարկավագ Ծատուրյան «Մա՛րդ, սիրտդ բա՛ց», Երևան, 2020 թվական[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ. ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ — Հոգևոր կայքէջ». 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  2. «ԶՐՈՒՅՑ ՀԱՅՐ ՊԱԻՍԻՈՍԻ ՀԵՏ». ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ. 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  3. Ծատուրյան, Էդգար (2020). «Մա´րդ, սիրտդ բա´ց». Հեղ. հրատ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)