Էգլե` օձերի թագուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Էգլե` օձերի թագուհի» քանդակը Պալանգայում

Էգլե`օձերի թագուհի (լիտ.՝ Eglė žalčių karalienė), լիտվական ժողովրդական հեքիաթ, հնագույնններից մեկն է համարվում լիտվական և բալթյան բանահյուսության մեջ: Հաշվվում է հեքիաթի ավելի քան 100 տարբերակ, որոնցով հետաքրքրված են հնդեվրոպական բանահյուսության լիտվացի և արտասահմանցի հետազոտողները: Լիտվացի գրող, հրապարակախոս Գինտարաս Բերեսնիվիչյուսի կարծիքով այս հեքիաթը կարելի է դիտարկել որպես լիտվական աստվածների ծագման պատմություն: Էգլե անունը մեծ տարածում ունի Լիտվայում, և լիտվերենից թարգմանաբար նշանակում է եղևնի, իսկ Ժալտիս կամ Ժիլվինաս անունը լիտվերենում նշանակում է օձ, չնայած, հնարավոր է, որ խոսքը ծովային մտացածին օձի մասին է:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգլեի արձանը Գլեբե այգում, Կանբերա, Ավստրալիա

Սյուժեն կարելի է բաժանել մի քանի մասերի, որոնցից յուրաքանչյուրը հղում է ուրիշ հեքիաթների ու լեգենդների, սակայն նրանց համադրությունը ինքնատիպ է:

Էգլե անունով աղջիկը լողանալուց հետո իր հագուստի մեջ օձ է հայտնաբերում, որը խնդրում է, որ Էգլեն ամուսնանա իր հետ: Քուրերը հորդորում են Էգլեին ընդունել առաջարկը, և երեք օր հետո օձերը լճերի արքայի անունից գալիս են հարսնացուի հետևից: Ծնողները նրանց աղջկա փոխարեն տալիս են սագ, ոչխար և կով, սակայն կկուն ամեն անգամ բացահայտում է խաբեությունը: Միայն չորրորդ անգամ է Էգլեն համաձայնում օձերի հետ հեռանալ լիճ, սակայն օձի փոխարեն հանդիպում է Ժալտիս (Ժիլվինաս) անունով սքանչելի երիտասարդի և համաձայնում է դառնալ նրա կինը:

Որոշ ժամանակ անց Էգլեն և Ժալտիսը դաստիարակում են երեք (մեկ այլ տարբերակի համաձայն` չորս) երեխայի` դուստր և որդիներ: Էգլեն ցանկանում է վերադառնալ տուն, սակայն ամուսինը հակառակվում է: Որպեսզի վերադառնա տուն, Էգլեի առաջ պայման է դրվում մանել ոսկե քուլան, տանել զույգ երկաթե մույկերը և կարկանդակ թխել քարմաղում: Դայակն օգնում է Էգլեին կատարել այս բոլորը, և Ժալտիսը թողնում է կնոջը երեխաների հետ վերադառնալ ծնողների մոտ: Էգլեի եղբայրները պահանջում են, որ քույրը տանը մնա, սակայն ապարդյուն: Դրանից հետո նրանք որոշում են սպանել Ժալտիսին: Նրանք տանջում են Էգլերի զավակներին` իմանալու համար, թե ինչպես կարող են գտնել նրանց հորը, բայց զավակները մնում են անդրդվելի: Միայն սարսափահար դուստրն է պատմում հորը հասնելու եղանակը. եթե հայրը կենդանի է, ապա ջրի վրա ի հայտ է գալիս փրփուր, եթե մահացած է, ապա ջուրը արյունից կարմրում է: Եղբայրները կանչում են Ժալտիսին և նրան սպանում գերանդիներով:

Շուտով Էգլեն իմանում է կատարվածի մասին և որպես պատիժ իրեն և երեխաներին վերածում է ծառերի. զավակները վերածվում են կաղնու և հացենու (այլ տարբերակով` կեչու), որոնք չեն խոնարհվում քամու առաջ, դուստրը վերածվում է դողդոջուն կաղամախու, իսկ Էգլեն` եղևնու:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքիաթն առաջին անգամ հրատարակել է Մ. Յասևիչը 1837 թվականին:
  • Հեքիաթի չափածո տարբերակը հրատարակվել է 1940 թվականին Սալոմեա Ներիսի կողմից:
  • 1960 թվականին Պալանգայի Բուսաբանական այգում տեղադրվել է «Էգլե` օձերի թագուհի» արձանը (հեղինակ` Ռոբերտաս Անտինիս): Հեղինակը այս և այլ աշխատանքների համար 1969 թվականին արժանացել է Լիտվայի Պետական մրցանակի[1]:
  • 1946 թվականին լիտվական թատրոններում ներկայացվել է Էդուարդաս Բալսիսի բալետը:
  • ԽՍՀՄ-ում 1965 (ռեժսորներ` Վ. Գրիվիցկաս, Ա. Մոցկուս) և 1981 (ռեժիսոր` Յա. Յանուլյավիչյուտե) թվականներին նկարահանվել է ֆիլմ-հեքիաթ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Скульптура «Эгле — королева ужей». Палангский парк // 300 памятников культуры / Авторы: В. Даугудис, Й. Мардоса, З. Жемайтите и др. Составитель З. Жемайтите; Ред. комис.: Й. Глямжа (пред.) и др. — Вильнюс: Минтис, 1984. — С. 118. — 10 000 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gintaras Beresnevičius. "Eglė žalčių karalienė" ir lietuvių teogoninis mitas: religinė istorinė studija. Vilnius, 2003.
  • Salomėja Nėris. Eglė žalčių karalienė. Kaunas, 1940

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]