Էանիի հնագիտական թանգարան
Էանիի հնագիտական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հնագիտական թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Kozani Municipality? |
| Վայր | Էանի |
| Հասցե | Aiani Kozanis50004 |
| Հիմնադրվել է | 1970 |
| 40°10′2.64″N 21°49′34.68″E / 40.1674000°N 21.8263000°E | |
| Կայք | mouseioaianis.gr |
![]() | |
![]() | |
Էանիի հնագիտական թանգարան, գտնվում է Էանի քաղաքում (հուն․՝ Αιανή ) (Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան)
Էանիի հնագույն քաղաքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմյան Էանի քաղաքը գտնվում է Ալիակմոն գետից ոչ հեռու, Կոզանի քաղաքից 22 կիլոմետր հարավ։ 2010 թվականից սկսած Էանին ունի Կոզանի նոմի պատմական կենտրոնի կարգավիճակ[1]։ Իր անունը ստացել է հնագույն մակեդոնական քաղաքից, որն անվանակոչվել է Էանես, Էանի, Էանա (հուն. Αιάνες, Αιάνη, Αίανα) և պատկանել Էլիմիյա շրջանին (հուն․՝ Ελιμία )[2]՝ էանների (հուն․՝ Αιάνες ) կամ էլիմոնտների (հուն․ Ελιμιωτών) նախկին մայրաքաղաքին։ Հնագույն Էանին գտնվում է այժմյան քաղաքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա։ Տիրենա մակեդոնական քաղաքի (հուն․՝ βασιλέως των Τυρρηνών, μιας Μακεδονικής πόλης ) արքա Էլիմայի որդին՝ Էանոսը, հիշատակվում է որպես էանի քաղաքի հիմնադիր[3]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1970 թվականին և ունեցել է Էանի անտիկ քաղաքի հնությունների հավաքածու, բայց 1983 թվականին անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել թանգարանը՝ նոր ցուցանմուշներ ընդունելու համար։ Պեղումները հաստատել են, որ մ․թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 100 թվականը գոյություն է ունեցել կազմավորված քաղաք, երբ այն լքվել է (հավանաբար՝ երկրաշարժից հետո)։ Պեղվել են կարևոր ճարտարապետական տարրեր, դամբարաններ՝ թվագրված նախապատմական ժամանակներից մինչև հին հելլենիստական դարաշրջան։ Նոր թանգարանի շինարարությունը սկսվել է 1992 թվականին, բայց թանգարանի բացումը հետաձգվել է տարբեր պատճառներով, այդ թվում 1995 թվականի մարտի 13-ի երկրաշարժի պատճառով։ Գտածոները պահվել են տարբեր տեղերում, այդ թվում քաղաքապետարանի շենքում։ Թանգարանի շինարարությունը ավարտվել է 1997 թվականին, բայց 2002 թվականի հոկտեմբերին բացվել են թանգարանի ցուցասրահներից միայն երկուսը[4]։ Այսօր գտնվելով երկհարկանի շենքում՝ Էանիի հնագիտական թանգարանը արտացոլում է հնագույն քաղաքի՝ Էլիմիի մայրաքաղաքի պատմությունը (հուն․՝ Ελιμία, Ελιμιώτις,Ελιμεία ), որը եղել է Վերին Մակեդոնիայի առավել կարևոր կիսաինքնավար թագավորություններից մեկը։ Թանգարանն ունի ութ ցուցասրահ, (որոնցից միայն երկուսն են բաց այցելուների առաջ), պահասենյակներ, գրասենյակներ, գրադարան, ուրվանկարաման ստուդիա, ցուցադրության/լեկցիայի բազմանպատակ սրահ, մետաղյա և տերակոտայից պատրաստված իրերի կոնսերվացման լաբորատորիա։ 1995 թվականից մինչև 2002 թվականի հոկտեմբեր սրահը պահել է սրբապատկերների հավաքածու, տեքստեր, քարտեզներ և հնությունների պատճեններ։ Կարևոր հավաքածուները ներառում են Ուշբրոնզիդարյան (մ․թ․ա․ 1500-1200), արխաիկ և դասական շրջանների (մ․թ․ա․ 600-500) գտածոներ, որոնք տալիս են կարևոր տեղեկություն շրջանում դորիամակեդոնական ազգությունների առաջացման և Էանիի զարգացման մասին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ΦΕΚ Α΄87 της 7-06-2010
- ↑ Αλέξανδρος Ρίζος Ραγκαβής. Λεξικό της αρχαίας Ελλάδος
- ↑ Ανέστης Κωνσταντινίδης, Λεξικό της αρχαιολογίας 1900
- ↑ Karamitrou-Mentesidi, G (archaeologist), Hellenic Ministry of Culture Արխիվացված 2012-02-12 Wayback Machine. — Retrieved on 7 May 2008.
- ↑ Karamitrou-Mentesidi, G (archaeologist), Hellenic Ministry of Culture Արխիվացված 2007-12-19 Wayback Machine. — Retrieved on 7 May 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hellenic ministry of culture Արխիվացված 2007-12-19 Wayback Machine
- Macedonian heritage Արխիվացված 2019-02-20 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էանիի հնագիտական թանգարան» հոդվածին։ |

