Զվիադ Բուրձենիձե
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1969 (51 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Զվիադ Բուրձենիձե (բելառուս․՝ З'вiяд Бурдзанiдзе, մարտի 14, 1969, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ: Հանդես է գալիս հարձակվողի դիրքում: Հայտնի է որպես բելառուսական «Լիդա» ակումբի ֆուտբոլիստ: Զվիադը հեղինակած գոլերի քանակով ռեկորդակիր է: Ակումբի պատմության միակ ֆուտբոլիստն է ով կարողացել է դառնալ 68 գոլի հեղինակ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Զվիադը ծնվել է Թբիլիսիից 150 կմ հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ գյուղում: Պատանի տարիքում զբաղվել է ըմբշամարտով, բայց հետագայում սկսել է զբաղվել նաև ֆուտբոլով:
16 տարեկանում հանդես է եկել «Մագարոելի» ակումբի մանկապատանեկան հավաքականում[1]: Արդյունավետ ելույթների շնորհիվ Զվիադը Թբիլիսիի «Դինամոյի» կողմից հրավեր է ստանում տեղափոխվելու այնտեղ, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով պայմանագիրը չի ստորագրվում: 1993/94 մրցաշրջանում հանդես է եկել Վրաստանի բարձրագույն լիգայում, մասնակցել է ակումբի 14 խաղերի՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
Երկրում ռազմական կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ պլանավորել էր հանդես գալ Սպիտակ Եկեղեցի քաղաքը ներկայացնող ակումբի կազմում: Սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել ակումբի խաղերին: Բուժվելուց հետո տեղափոխվել է Բելառուս, որտեղից նա երկու առաջարկ ուներ, առաջինը՝ տեղափոխվել «Լիդա», երկրորդը՝ «Սլավիա»: Զվիադը որոշեց տեղափոխվել «Լիդա», որը Մինսկին շատ մոտիկ էր[2]: Բելառուսական ակումբ տեղափոխվելուց հետո Զվիադը սկսեց ավելի լրջորեն զբաղվել ֆուտբոլով՝ յուրացնելով հարձակվողի պարտականությունները: Սովորեց իրացնել տուգանային հարվածները, որը օգնեց նրան 28 խաղերում առանձնանալ 23 գոլով:
Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել թուրքական «Տրաբզոնսպոր», սակայն ստորագրել աշխատանքային համաձայնագիր Զվիադի մոտ չստացվեց: 2002 թվականին 33 տարեկան հասակում ֆուտբոլիստը ավարտեց կարիերան:
2009 թվականին «Լիդա» ակումբի մարզիչը՝ Անդրեյ Պետրովը, խնդրեց Զվիադին ավարտել կարիերան 40 տարեկանում: Անցկացնելով 7 խաղ «Լիդա» ակումբի լավագույն ռմբարկուն ի վերջո հեռանում է ֆուտբոլից: 2012 թվականին ակումբի երկրպագունը հրապարակեցին թիմի Թոփ 20 լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որտեղ Զվիադը առաջին հորիզոնականում էր[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Легенды местного масштаба. Звиад Бурдзенидзе
- ↑ «Давно не слышали о вас. Звиад Бурдзенидзе»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2017-02-08
- ↑ Звиад Бурдзенидзе — лучший игрок «Лиды» в чемпионатах Беларуси!