Jump to content

Զսպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զսպան

Զսպան կամ զսպակ, մեղմիչ հարմարանքի տեսակ, տրանսպորտային մեքենայի (ավտոմոբիլ, երկաթուղային վագոն և այլն) կախոցի առաձգական տարր, ծառայում է ճանապարհի անհարթություններով անցնելիս հարվածները մեղմելու համար։ Լինում են՝ մետաղական, հիդրավլիկական և պնևմատիկ։ Առավել տարածված են մետաղական զսպանները (թերթավոր, ոլորման և զսպանակային)։ Թերթավոր զսպանները, առաձգական հեծանի նման աշխատում է ծռման տակ։ Աշխատանքային լարումները փոքրացնելու համար թերթերին տալիս են կորացրած ձև։ Զսպանակային զսպանը ունի մեկ կամ մի քանի զսպանակներ, որոնք տեղադրված են մեկը մյուսի մեջ, կամ վրա։ Հաճախ զսպանակային զսպաները զուգակցում են թերթայինի հետ, օրինակ, երկաթուղային շարժակազմում։ Զսպանակային զսպաները առավել զգայուն են բեռի փոփոխման նկատմամբ, իսկ թերթայինները ավելի լավ են մարում տատանումները։ Հիդրավլիկական զսպաններում հեղուկը չափաբերված անցքերով հոսում է մեկ խոռոչից մյուսը։ Պնևմատիկականում կարող են օգտագործել նաև գազի կամ օդի առաձգական հատկությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 707