Jump to content

Զուրիկո Դավիթաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
վրաց.՝ ზურიკო დავითაშვილი
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 2001(2001-02-15)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 1,75 մետր
Դիրք կիսապաշտպան

Զուրիկո (Զուրաբ) Դավիթաշվիլի (վրաց.՝ ზურიკო დავითაშვილი, փետրվարի 15, 2001(2001-02-15)[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Սենտ Էտիեն» ակումբի և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի առաջնությունում նորամուտը նշել է Թբիլիսիի «Դինամոյի» կազմում նշել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին՝ «Կոլխեթի-1913» հետ խաղում, որում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 72-րդ րոպեին փոխարինվել Բեկա Կավտարաձեով: 2018 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ: 2019 թվականի փետրվարին հավաք է անցկացվել Կազանի «Ռուբինի» հետ։ Սպասվում էր, որ տեղափոխությունը պաշտոնապես կձևակերպվի խաղացողի տասնութամյակին հասնելուց հետո[3], սակայն արդյունքում պայմանագիր չի կնքվել, և ֆուտբոլիստը վերադարձել է «Լոկոմոտիվ»։

2019 թվականի հունիսի 29-ին Դավիթաշվիլին «Ռուբինի» հետ կնքել է եռամյա պայմանագիր[4]։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նորամուտն նշել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ առաջին տուրի խաղում (1:1), որում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին՝ տեղը զիջելով իր հայրենակից Խվիչա Կվարացխելիային[5]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից հանդես է գալիս Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում: 2017 թվականին, որպես հավաքականի ավագ, մասնակցել Է Ղազախստանի նախագահի գավաթին, որտեղ հասել է եզրափակիչ (որտեղ Վրաստանը 11-մետրանոցներով պարտվել է Ռուսաստանին) և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու[6]։ 2019 թվականից հանդես է գալիս երկրի երիտասարդական հավաքականում։

2019 թվականի սեպտեմբերի 5-ին Հարավային Կորեայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Վրաստանի հիմնական հավաքականում և փոխարինվել է 73-րդ րոպեին[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրաստան (մինչև 17 տարեկան)
  • Ղազախստանի նախագահի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2017
  • Ղազախստանի նախագահի գավաթի լավագույն ռմբարկու՝ 2017 (6 գոլ)
  • Պատվո շքանշան (2024)[8]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Սուլիկո Դավիթաշվիլին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com
  3. ««Рубин» подпишет контракт с грузинским хавбеком Давиташвили». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Давиташвили продолжит карьеру в «Рубине»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Протокол матча «Локомотив» — «Рубин»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Южная Корея vs. Грузия 2:2». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Суетов, Андрей (2024 թ․ հուլիսի 3). «Президент Грузии наградила игроков футбольной сборной орденом Чести за участие в Евро-2024». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրիկո Դավիթաշվիլի» հոդվածին։