Զուգդիդի դրամատիկական թատրոն
Արտաքին տեսք
Զուգդիդի դրամատիկական թատրոն ზუგდიდის დრამატული თეატრი | |
---|---|
Զուգդիդի դրամատիկական թատրոնի շենքը | |
Տեսակ | դրամատիկական թատրոն |
Երկիր | Վրաստան |
Գտնվելու վայրը | Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Զուգդիդ |
Հիմնադրման ամսաթիվ | 1908 թվական |
Անվանված է | Շալվա Դադիանի |
Zugdidi Theatre Վիքիպահեստում |
Շալվա Դադիանու անվան Զուգդիդի դրամատիկական թատրոն (վրաց.՝ ზუგდიდის დრამატული თეატრი), դրամատիկական թատրոն, որը գտնվում է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Զուգդիդ քաղաքում։
Համարվում է Վրաստանի կարևորագույն թատրոններից մեկը և իր տեսակով միակը Զուգդիդում։ Զուգդիդի դրամատիկական թատրոնը կրում է գրող, դրամատուրգ, թատերական գործիչ, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Շալվա Դադիանիի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգդիդի թատրոնում առաջին ներկայացումները բեմադրվել են 1869 թվականին։ Թատրոնը վերստին բացվել է 1907-1908 թվականներին՝ Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցությամբ։
1908 թվականին Զուգդիդ ժամանեցին առաջին մասնագիտացված թատերախմբերը մայրաքաղաք Թբիլիսիից։ Թատերական ներկայացումներից բացի այստեղ անցկացվում են նաև մշակութային երեկոներ։