Զորգեի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորգեի փողոց
ռուս.՝ Улица Зорге
Բլագոդատնայա փողոցի հետ խաչմերուկ
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն2,7 ± 0,1 կմ
ՍկիզբԿոմունիստիչեսկի պողոտա
ԱվարտԵրյոմենկոյի փողոց
Անվանվել էՌիխարդ Զորգե
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Զորգեի փողոց (ռուս.՝ Улица Зорге), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Խորհրդային շրջանի տարածքում։ Սկսվում է Կոմունիստիչեսկի պողոտայից և ավարտվում Երյոմենկոյի փողոցի հետ խաչմերուկում։ Փողոցի ուղղությունը հարավից դեպի հյուսիս է, Սոդրուժեստվոյի փողոցին զուգահեռ։ Երթևեկելի մասի շերտերի քանակը տատանվում է երկուսից չորսի սահմաններում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցն իր անվանումը ստացել է ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների խորհրդային հայտնի հետախույզ, Խորհրդային Միության հերոս (1964 թվական, հետմահու) Ռիխարդ Զորգեի (1895-1944)։ Զորգեն համարվում է XX դարի աշխարհի մեծագույն հետախույզներից մեկը[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորգեի փողոցը Արևմտյան բնակելի զանգվածի գլխավոր մայրուղին է։ Այստեղ կազմակերպված է թիվ 26, 67, 71, 94, 96 ավտոբուսների, ինչպես նաև մեծ թվով երթուղային տաքսիների երթևեկությունը։

Կառուցապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի զույգ կողմում հիմնականում տարբեր հարկայնության բնակելի շենքեր են, ներառյալ` Հարավային դաշնային համալսարանի հանրակացարանները, կան նաև հասարակական-կենցաղային նշանակության շենքեր։ Փողոցի կենտ կողմում, բացի բնակելի շենքերից, գտնվում են` Պլևեն քաղաքի անվան զբոսայգին, Հարավային դաշնային համալսարանի ֆակուլտետները, Պրիվոզ շուկան, համալսարանի ուսանողական ավանի նորակառույց շենքերը, «Տալեր» առևտրի կենտրոնը։

Ուշագրավ օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային շրջանի վարչակազմի նստավայրը[2]
  • Բուլղարիայի Պլևեն քաղաքի անվան զբոսայգին
  • Հարավային դաշնային համալսարանի ֆակուլտետների մի մասը և ուսանողական ավանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дергачёв, Владимир Александрович Стратегическая разведка Արխիվացված 2022-02-25 Wayback Machine / Цивилизационная геополитика (Геофилософия). — Киев: ВИРА-Р, 2004. — 672 с.
  2. Ростов-на-Дону — официальный портал городской Думы и Администрации города