Զորբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորբան
ՀեղինակԱկսել Բակունց
Տեսակպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Զորբա Օսեփ
Ստեղծման տարեթիվ1925
Հրատարակման վայրԵրևան

Զորբան, Ակսել Բակունցի «Մթնաձոր» ժողովածուի պատմվածքներից է։ Այդ և հարանման պատմվածքներում ընթերցողը կարծում է, որ Մթնաձորը մի այնպիսի աշխարհ է, ուր դեռևս միմյանցից չեն անջատվել իրականությունն ու առասպելը, առօրյան ու լեգենդը, ուր մարդն ու արջը ապրում են կողք կողքի, ուր բնության և գյուղի միջև չկան էական տարբերություններ, բնությունը գյուղի մեջ է, գյուղը՝ բնության ծոցում[1]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցի «Զորբան» պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1925-1926 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, հեղինակային մասնակի խմբագրմամբ այն զետեղվել է «Մթնաձոր» ժողովածուի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը հարուստ գյուղացիներից մեկի՝ Զորբա Օսեփի մասին է։ Նա այդ գյուղում միակն է, ով ունի այնպիսի դարպաս, որ անծանոթն անգամ իր տան մոտով անցնելիս կհասկանա, որ Օսեփի տունն է։ Նրա բակում կա արհեստանոց, որտեղ աշխատողներ է պահում։ Երբ ինչ-որ մեկը գյուղում շատ աշխատասեր է լինում, ասում են՝ «Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա»։ Նա աշխատացնում է օրն ի բուն և վարձը տալիս է տարին մեկ անգամ, այն էլ բնամթերքով և ցորենով։ Արհեստանոցից, բակից, եթե ինչ-որ բան իրեն պետքական չի լինում նվիրում է աշխատողներին, սակայն այն կալի ժամանակ հանում է նրանց հասանելիք բաժնից։ Գյուղի երիտասարդները նրան անվանում են «գայլ Օսեփ»։ Օսեփը ունի այնպիսի բանջարանոց և բակ, որտեղ տարվա բոլոր եղանակներին մրգերը և բանջարեղենը անպակաս են լինում, սակայն, երբ մի հարևան խնձոր ուզեր, նա պատասխանում է, որ չունի և ընկնում է այգին ասելով՝ կարող է մի քանի հատ լինի, տեսնեմ՝ լինի կտամ, բայց ինչքա՞ն կվճարեք։ Գյուղի ժողովների ժամանակ ամեն անգամ նա իր ձայնը բարձրացնում և ասում է, որ ոչ միայն հարուստներից պետք է հարկ վերցնեն, այլ նաև աղքատներից, քանի որ աղքատները տեսնելով, որ իրենցից հարկ չեն վերցնում, նրանք ծուլանում և անբան են դառնում։ Վերջին ժողովի ժամանակ Օսեփը նորից նույն միտքն էր ասում, սակայն ժողովը ընդհատվեց նախրի գալով, քանի որ ամենքն իր ապրանքի հետևից պետք է գնար։ Նախրապանը նախիրը բերելուց հետո գնում է ժողովատեղին և տեսնում է, որ մարդ չի մնացել, միայն մի մարդ կա, նստում է մի քարի և սկսում են զրուցել։ Գյուղացիներից մեկը հարցնում է․ Օսեփը շատ զորբայա՞, նախրապանը պատասխանում է, որ նրա թամահը շատ է և ագահ է։ Այս խոսքի վրա նախրապանը մի առակ է պատմում, որով էլ վերջանում է պատմվածքը[2]։

Եվ առակ է ասում, թե ինչպես ագահ մի գյուղացու ասում են՝ լուսաբացից մինչև արևմուտք ոտով ինչքան գնաս, այդքան հող կտանք քեզ։ Մարդը գնում է, գնում, քանի արևմուտը մոտենում է, այնքան նա քայլերն է շտապեցնում։ Եվ մայրամուտի վերջին պահին ագահությունից բոյով մի մեկնվում է, որ իր պառկած տեղն էլ զավթի։ Նախրապանը առակն ավարտեց ու մահակն առավ, որ գնա։ Մեկ էլ նայեց ինձ և ասաց. − Հենց էն պառկած տեղն ա մնալու իրան, զորբա Օսեփին...[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել, Բակունց (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 6.
  2. 2,0 2,1 Ակսել, Բակունց. «Զորբան». Վիքիդարան.