Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵղեգիս[1]
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Մասն էՎանական համալիր «Ճգնավորի քար անապատ» («Գյոլում բուլաղ»)
Կազմված էԽաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
 Surb Astvatsatsin Church, Yeghegis Վիքիպահեստում

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի արևելյան եզրին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արևելյան պատի շինության արձանագրության՝ կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ական թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք[2]. բաղկացած է միայն խորանից և երկու ավանդատնից։ Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջևի պարսպապատ հրապարակը։ Ենթադրվում է, որ եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար. հայկական եկեղեցու կանոնների համաձայն, ժամասացություն թույլատրվում է միայն անշարժ պատարագամատույց սեղանի առկայությամբ։

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են։ 1977 թվականին նորոգվել է եկեղեցու արևմտյան ճակատը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 355 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղևոնդ, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Լալայան Ե., Վայոց ձոր. նշանավոր վանքեր, ԱՀ, Թ., 1916, գիրք 26։
  • Դիվան հայ վիմագրության, պր. 3, Երևան, 1967։
  • Թամանյան Յու., Քարե տարեգրության վերականգնումը, Երևան, 1981։