Զովասփյուռ F1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զովասփյուռ F1 », վարունգի հիբրիդ։ Ստեղծել են Գ. Սարգսյանը և Գ. Կիրակոսյանը բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ Բույսի արմատն առանցքային է։ Տերևները լայնաթիթեղ են, միատուն և բաժանասեռ։ Ծաղկումն իգական տիպի է։ Պտուղը երկարավուն է, գլանաձև, 150–200 գ զանգվածով։ Միջավաղահաս կուսապտուղ հիբրիդ է, ծլումից մինչև առաջին բերքահավաքը տևում է 60–65 օր։ Մշակվում է ծածկած գրունտում։ Միջին բերքատվությունը, կախված մշակության շրջապտույտից`15–27 կգ/մ2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։