Զոմբի դետեկտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոմբի դետեկտիվ
Ժանրզոմբի հեռուստահաղորդում և ֆենտեզի հեռուստատեսություն
Երկիր Հարավային Կորեա

«Զոմբի դետեկտիվ» (կորեերեն՝ 좀비탐정), հարավկորեական ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, գլխավոր դերերում Չոի Ջին Հյոկ և Պարկ Ջու Հյոն։ Ֆիլմը զոմբիի և լրագրողի պատմության մասին է, որոնք միասնական սկսեցին գործել, որպեսզի բացահայտեն հանցագործությունը[1][2]։ Թողարկվել է KBS2 ալիքում 2020 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 27-ը[3]։

Ընդհանուր տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան Մին Հոն (Չոի Ջին Հյոկ) արթնանում է կենսաբանական թափոնների աղբավայրում և բացահայտում, որ ինքը զոմբի է, իր անցյալի մասին չի հիշում ոչինչ, սակայն կարողանում է տրամաբանորեն մտածել։ Որոշ ժամանակ նա սովորում է քայլել, խոսել մարդու պես և շպարով թաքցնել սպիները։ Հետագայում նա ընդունում է սպանված մասնավոր հետախույզ Կիմ Մու Յոնի ինքնությունը և փորձում է բացահայտել իր անցյալի առեղծվածը։ Գոն Սոն Չժին (Պարկ Ջու Հյուն) նախկին հետաքննող լրագրող է, ով վարձվում է որպես օգնական կես աշխատանքային օրով Մու Յոնգ գործակալությունում։ Նա գտնում է, որ իր ղեկավարը զոմբի է, և նրանք միավորվում են, որպեսզի բացահայտեն հանցագործությունները և զոմբիների գոյության առեղծվածը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չոի Ջին Հյոկ Զոմբի-դետեկտիվ Կիմ Մու Յոն/Կան Մին Հո
Պակ Ջու Հյոկ Նախկին լրագրող, դետեկտիվի օգնական Գոն Սոն Չժի
Քվոն Հվա Ուն Ոստիկան Չա Դո Հյոն

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թե Հան Հո «Աշխարհի արքա» գործակալության դետեկտիվ Լի Սոն Ռոկ
Լի Ջուն Օկ Դետեկտիվի օգնական Լի Վան Վեյ
Ան Սե Հե Լի Տե Գյուն
Հվան Բո Ռա Սոն Չժիի մեծ քույր Գոն Սուն Յոն
Սոն Մին Ջուն Լի Ջուն Ու
Պակ Դոն Բին Հվան Չուն Սոբ
Չոն Չե Յուլ Պե Յուն Մին

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լիմ Սե Ջուն Կիմ Բո Ռա
Պե Յու Ռամ
Պակ Սան Մյոն Լի Քվան Սիկ
Հա Դո Քվան Նո Պուն Սիկ
Սո Յոն Ու Յոն Ու
Օմ Թհե Յուն Ում Տե Յուն
Յուն Քի Չհան Իրական դետեկտիվ Կիմ Մու Յոն

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Դափնեկիր Արդյունք Նշումներ
2020 18-րդ KBS Entertainment Awards Մրցանակ լավագույն մարտահրավեր «Զոմբի-Դետեկտիվ» Հաղթանակ [4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «최진혁X박주현, 드라마 '좀비탐정' 주연 발탁». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Choi Jin-hyuk and Park Ju-hyun Turn into Sherlock and Watson
  3. "Zombie Detective" Confirmed to Air on the 21st
  4. POP, 헤럴드 (2020 թ․ դեկտեմբերի 24). «[2020 KBS 연예대상]김숙, 대상 "父·하늘에 계신母 감사" 감격의 눈물(종합)». pop.heraldcorp.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոմբի դետեկտիվ» հոդվածին։