Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Կիմ Թե Հոն սկսել է իր դերասանական կարիերան 2006 թվականին, երբ արժանացավ Գրան պրի մրցանակի KBS հեռուստաընկերության տաղանդի մրցույթի ժամանակ։ 2010 թվականին նա սկսել է ներկայանալ իր բեմական անունով՝ Չոի Ջին Հյոկ՝ նկարահանվելով «Ամեն ինչ կարգին է, հայրիկի աղջիկ» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորել է իր առաջին գլխավոր դերը։ Նա նաև նկարահանվել է «Ինձ անհրաժեշտ է սիրավեպ» ռոմանտիկ կատակերգությունում (2011)[1]։
2013 թվականիփետրվարին Չոին բացառիկ պայմանագիր ստորագրեց դերասան Յանգ Վու Սանգի գործակալության՝ Red Brick House-ի հետ[2]։ Չոին այնուհետև մարմնավորեց կարևոր դեր «Ժառանգները» գերժամանակակից դրամայում[3]։
2014 թվականին նա մարմանվորեց իր գլխավոր դերը «Շտապ օգնության բժիշկները» ռոմանտիկ կատակերգությունում[4][5]։ Այնուհետև Չոին վերադարձավ հեռուստատեսություն «Դատապարտված քեզ սիրել» հեռուստասերիալով, որից հետո նկարահանվեց «Հարսնացուն և նախապաշարմունքները» հեռուստասերիալում։
2011 թվականին Ջին Հյոկը սկսել է ժամադրվել դերասանուհի Սոն Ըն Սոյի հետ, երբ նրանք հանդիպեցին «Իմ դուստրը ծաղիկ է» հեռուստասերիալի ժամանակ[6][7]։ Զույգը բաժանվել է 2013 թվականին[8]։