Զոկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զոկեր, Գողթան գավառի հայերի մականուն, ըստ երևույթին Ագուլիսի բարբառում «զոկեր» նախդիրով հաճախակի օգտագործվող հnկ, օկ (այս) ցուցական դերանունից առաջացած մականուն, որով կոչում էին Ագուլիս քաղաքի և նրա շրջակա գյուղերի (Ցղնա, Տանակերտ, Ռամիս, Քաղաքիկ և այլն) հայերին՝ իրենց բնորոշ բարբառով խոսելու համար։ Ըստ մեկ այլ ենթադրության՝ զոկեր անվանումը, մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի սկզբին Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևելյան շրջաններ թափանցած սակերի (շակեր) անվան այլաձևությունն Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 699 CC-BY-SA-icon-80x15.png