Jump to content

Սոթք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զոդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոթք (այլ կիրառումներ)
Սոթք
Բնութագիր
Երկարություն21 կմ
Ավազանի մակերես59,5 կմ²
Ջրի ծախս0,28 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրևելյան Սևանի լեռներ
Գետաբերանի տեղակայումՄասրիկ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱզիզլու, Կութ և Ոզմունք
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Սոթք (Զոդ), գետ Գեղարքունիքի մարզում, Մասրիկի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերից՝ 2670 մ բարձրությունից, Սոթքի լեռնանցքի մոտիկ, Ռմբասար լեռան լանջերից[1]։ Հոսում է Սոթք գյուղով և նրանից 4-5 կմ արևմուտք միանում Մասրիկին։ Երկարությունը 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 59,5 կմ²։ Վերին և միջին հոսանքներում հոսում է V-աձև հովտով։ Սնումը խառն է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,28 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 446 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։