Զինվորական գերեզմանատուն № 68 (Ռոպիցա Ռուսկա)
Զինվորական գերեզմանատուն № 68 | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Ռոպիցա Գուրնա |
Երկիր | ![]() |
Առաջին հիշատակում | 1915 |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան[1] |
Զինվորական գերեզմանատուն № 68 (Ռոպիցա Ռուսկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Ռոպիցա Ռուսկա գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 403 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 13 եղբայրական և 4 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 58 ավստրիացի և 52 ռուս զինվորներ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը գտնվում է Սենկովա Մալաստուվ բլրի մոտակայքում։ Ի սկզբանե գտնվել է անտառի եզրին։ Հանս Մայրը գերեզմանատունը կառուցել է այս տեսքով, որպեսզի տեսանելի լինի Բարտնե գյուղից ոչ հեռու գտնվող հովտից։ Գերեզմանատունը մոտակա ճանապարհից բաժանվում է բետոնե կամրջով։ Ներկայումս գերեզմանատունը գտնվում է անտառի ներսում։
Գերեզմանատունը բոլոր կողմերից շրջափակված է քարով։ Կողային պատերը ունեն աստիճանի ձև, մուտքային դարպասները փայտից է։ Մուտքի մոտից գերեզմանատունը բաժանելով երկու մասի՝ ճանապարհը տանում է դեպի վերին պատը, որի մոտ գտնվում է քարե հուշարձանը։ Ճանապարհը ավարտվում է աստիճաններով, որոնք գտնվում են հուշակոթողի պատվանդանի մոտ։ Հուշակոթողի կենտրոնում գտնվում է խաչով քառակուսաձև խորություն և մեկ խաչով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշարձան -
Կամուրջ -
Մուտքը դեպի գերեզմանատուն
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
- Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cmentarz wojenny nr 68 — Ropica Ruska Archived 2007-05-21 at the Wayback Machine. (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)
- CMENTARZ WOJENNY Z I WOJNY ŚWIATOWEJ NR 68 W ROPICY GÓRNEJ Archived 2012-12-21 at Archive.is (լեհ.)