Զինվորական գերեզմանատուն № 111 (Ռասլավիցե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 111
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունRacławice?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]

Զինվորական գերեզմանատուն № 111 (Ռասլավիցե) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 111 - Racławice), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցկյան շրջանի Ռասլավիցե գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական, Գերմանական և Ռուսական բանակների՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915 թվականի մայիսին զոհված զինծառայողներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1914 թվականին, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 406 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 78 եղբայրական և 14 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 78 ավստրիացի և 60 ռուս զինվորներ։ Այս մեծ գերեզմանատանը գտնվում է Երկրորդ Աշխարհամարտի տարիների անհայտ զինվորի մեկ գերեզման։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես գերեզմանատունը շրջապատված է եղել մուտքի դարպաս ունեցող փայտե ցանկապատերով։ Ներկայումս այն անմխիթար վիճակում է։ Պահպանվել են տապանաքարերի մետաղական մի քանի խաչեր և փայտե ցանկապատի մնացորդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]