Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական գերեզմանատուն № 110
Cmentarz Binarowa.JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունBinarowa?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա)ը գտնվում է Լեհաստանում
Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա)

Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 110 - Binarowa), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքր լեհական վոևոդության Գոլիցյան շրջանի Բինարովա գյուղի շրջակայքում:  Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ: Այստեղ թաղված են Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1914 թվականին ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով: 333 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 13 եղբայրական և մեկ անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 224 ավստրիացի և 326 ռուս զինվորներ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական դամբարանը զբաղեցնում է հին ծխական գերեզմանոցի առանձին թաղամասը: Այն T-ձև տեսք ունի: Գերեզմանատան գլխավոր հուշարձանը կենտրոնական հատվածում գտնվող, օրիգինալ, մինչ մեր օրերը պահպանվող խաչն է՝«1915» գրառմամբ: Գերեզմանատանը կան նաև մի քանի քարակոթողներ:Սկզբնապես գերեզմանատունը ցանկապատված է եղել քարե հենասյուները իրար միացնող մետաղական շղթայով: Այս գերեզմանատան մանրամասն ձևավորումը Հանս Մայրը օգտագործել է նաև Պշեգոնինի N 66 գերեզմանատան համար: Ներկայումս պահպանվել են միայն հենասյուների մի քանի օղակներ:

Արդի ժամանակներում դամբարանը անմխիթար վիճակում է գտնվում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]