Զիլյա Վալեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիլյա Վալեևա
Zilya Valeeva (2021-08-25).JPG
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1952(1952-10-15) (70 տարեկան)
Ծննդավայր Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ,
և Government Prize in Culture

Զիլյա Ռախիմյանովնա Վալեևա (թաթ.՝ Зилә Вәлиева, հոկտեմբերի 15, 1952(1952-10-15), Ուֆա, ՌԽՖՍՀ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), Թաթարստանի Հանրապետության պետական գործիչ, Ռուսաստանի Դաշնության մշակութային գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (2010)[1]։

1992-2012 թթ. եղել է Թաթարստանի քաղաքական կյանքի առանցքային գործիչներից մեկը և ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը Թաթարստանում[2][3][4][5][6]։

2012 թվականից զբաղեցնում է Կազանի Կրեմլ պետական պատմա-ճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը[7], «Թաթարստանի կանայք» հանրապետական հասարակական կազմակերպության նախագահն է[8], ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Թաթարստանի հանձնաժողովի նախագահ[9][10]։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլյա Վալեևան ծնվել է 1952 թվականին Ուֆայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1970-1980 թթ. եղել է Ուֆայի «Լենինեց» հանրապետական երիտասարդական թերթի թղթակից, գրականության և արվեստի բաժնի վարիչ, 1980-1982 թթ.՝ «Վեչերնայա Կազան» թերթի թղթակից, 1982-1990 թթ.՝ «Սովետսկայա Թաթարիա» թերթի թղթակից, սոցիալական հարցերի բաժնի վարիչ, 1990-1992 թթ.՝ «Իզվեստիյա Թաթարստանա» թերթի քաղաքական բաժնի խմբագիր։ 1992-1995 թթ. եղել է Թաթարստանի Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1995-1999 թթ.՝ Թաթարստանի Պետխորհրդի նախագահի տեղակալ, 1999-2001 թթ.՝ Թաթարստանի մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման և զանգվածային հաղորդակցության նախարար, 2001-2005 թթ.՝ Թաթարստանի փոխվարչապետ, 2005-2011 թթ.՝ Թաթարստանի փոխվարչապետ-մշակույթի նախարար, 2011 թվականի մարտից մինչև 2012 թվականի մայիս՝ Թաթարստանի փոխվարչապետ։

2012 թվականի մայիսի 17-ից զբաղեցնում է «Կազանի Կրեմլ» պետական պատմա-ճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2008 թ.)
  • «Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի հիշատակի» մեդալ (2003 թ.)
  • «Կազանի 1000-ամյա հիշատակի» մեդալ (2005 թ.)
  • Մշակույթի ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր (2009 թ.)
  • «Անձնվեր աշխատանքի» մեդալ
  • Թաթարստանի Հանրապետության պատվոգիր (2002 թ.)
  • Թաթարստանի նախագահի շնորհակալագիր (2007 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Валеева Зиля Рахимьяновна. Трансформация отношений духовно-творческой элиты и общества в условиях современных модернизационных процессов : диссертация … кандидата философских наук : 09.00.11 / Валеева Зиля Рахимьяновна; Место защиты: Казан. гос. ун-т им. В. И. Ульянова-Ленина.- Казань, 2010.- 150 с.: ил. РГБ ОД, 61 10-9/268»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2018-03-24 
  2. Гендерный тормоз Татарстана // Независимая Газета, 2012.04.03
  3. А. Н. Гильманова Отражение имиджа женщины-политика в Интернет-СМИ Республики Татарстан// Известия Саратовского университета. 2012. Т. 12. Сер. Филология. Журналистика, вып. 2 стр. 101-105(չաշխատող հղում)
  4. А вы бы кого включили в список самых влиятельных женщин в Татарстане? // Вечерняя Казань, 24.01.2012
  5. «Женское ли дело политика? Самое яркое женское лицо политической элиты Татарстана Зиля Валеева, ныне директор музея-заповедника «Казанский Кремль» о прошлом и будущем, и о тайнах казанского Кремля.// Спортивный телеканал ITV, 06.09.2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2018-03-24 
  6. «Казань: 50 влиятельных персон Республики Татарстан в июне 2004 года// Новости - группа 7 89, 23.08.2005»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-05-ին։ Վերցված է 2018-03-24 
  7. «ГБУ "Государственный историко-архитектурный и художественный музей-заповедник «Казанский Кремль»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2018-03-24 
  8. «Информационный бюллетень Общественной палаты Республики Татарстан за 2011 год, стр. 61»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-30-ին։ Վերցված է 2018-03-24 
  9. Unesco.ru Комиссия Российской Федерации по делам ЮНЕСКО. Комитеты в регионах.
  10. «Валеева З. Р. Сабантуй на весь мир // Вестник ЮНЕСКО Май 2008 стр. 24-27.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին։ Վերցված է 2018-03-24