Զեյնեփ Քուրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեյնեփ Քուրայ
Ծնվել է1978
Մասնագիտությունլրագրող

Զեյնեփ Քուրայ, (1978) թուրք լրագրող: 2015 թվականին եղել է ԲիրԳյուն և Ֆիրաթ Հաբեր Աժանսըի[1] լրագրողը: ՔՋՔ (Koma Civakên Kurdistan‎) քրդական կուսակցության հետաքննության արդյունքում 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը Զեյնեփ Քուրայը ձերբակալված է եղել և ազատ է արձակվել Ջոն Աբուգոնի մամուլի ազատության մրցանակի շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուրայը ակտիվիստ Սարփ Քուրայի և թատրոնի դերասանուհի Այշո Էմել Մեսչիի դուստրն է, Սարփ Քուրայը եղել է Դեվ-Գենչ երիտասարդ հեղափոխականների կուսակցության հիմնադիրը, ով բանտարկվել է: Զեյնեփ Քուրայը ծնվել է 1978 թվականին և ունի իրենից տարիքով մեծ քույր՝ Սեմա անունով: 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա[2], որտեղ էլ նա մեծանում է: Զեյնեփ Քուրայի առաջին լեզուն ֆրանսերենն էր: Նա տեղափոխվեց Թուրքիա միայն երկու հազարականներին: Լրագրողը ալեվիական պատմության կրող էր[3]: Երբ նրանք Ֆրանիսիայում էին նա նկարավհանվել է «Դուվար» ֆիլմում, որի եղինակը Յըլմազ Գյունեյն է[4]։

Կարիերա և ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Քուրայը սկսեց աշխատել ԲիրԳյուն օրաթերթում, որպես լրագրող: 2010 թվականին նա սկսեց աշխատել նաև Ֆիրաթ Հաբեր Աժանսըում[5]: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին ՔՋՔ (Kurdish: Koma Civakên Kurdistan‎) քրդական կուսակցության հետաքննության արդյունքում նա ձերբակալվեց, քանի որ ենդադրվում էր որպես Քրդական բանվորական կուսակցության (քրդ. Partiya Karkerên Kurdistan կամ PKK) անդամ, իսկ ՊԿԿ-ն կապված էր ՔՋՔ-ի հետ[6]: Նա մեղադրվում էր Ֆիրաթ Հաբեր Աժանսի իր հոդվածնրում Քրդական բանվորական կուսակցությանը պրոպագանդելու մեջ: Մինչ իր ազատումը՝ 2013 թվականի Ապրիլի 26-ը[7] Զեյնեփ Քուրայ բանտարկված էր Բաքըրքոյ կանանց բանտում[3]: Բանտում եղած ժամանակ Զեյնեփ Քուրայը հացադուլ է արել և պահանջել, որ Աբդուլլահ Օջալանին հանեն մեկուսարանից[8]: 2013 թվականին նրան շնորհվեց Իլարիա Ալփիի մրցանակը, որը հետագայում չեղարկվեց և հանձնվեց մեկ այլ լրագրողի[9]: Բայց Ամերիկայի ազգային մամլո ակումբի կողմից 2013 թվականին նա ստացավ Ջոն Աբուգոնի մրցանակը մամուլի ազատության համար[10]: 2015 թվականի Ապրիլի 15-ին նա նորից ձերբակալվել է` այս անգամ Յուքսեկովայում տեղի ունեցածի հետաքննության պատճառով, այստեղ նրա հանդեպ հետաքննություն է անցկացվել և նույն օրը ազատ է արձակվել[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cezaevinde babasını ziyaret eden gazeteci Zeynep Kuray gözaltına alındı»։ BirGün։ 15 April 2015։ Վերցված է 30 January 2016 
  2. «Darbeci paşalar istedi, bombaları patlattık»։ Aksiyon։ 9 January 2006։ Վերցված է 30 January 2016 
  3. 3,0 3,1 Aydıntaşbaş Aslı (19 April 2013)։ «Koca yürekli küçük kadın: Zeynep Kuray»։ T24։ Milliyet։ Վերցված է 30 January 2016 
  4. «Dev-Genç kurucusunun kızı KCK'dan tutuklandı»։ Ensonhaber։ Վերցված է 30 January 2016 
  5. «İsim İsim 36 Medya Çalışanı ve Suçları»։ Bianet։ 16 August 2012։ Վերցված է 30 January 2016 
  6. «KCK’da medya dalgası»։ Milliyet։ 20 December 2011։ Վերցված է 30 January 2016 
  7. «Zeynep Kuray tahliye edildi»։ OdaTV։ Վերցված է 30 January 2016 
  8. «Açlık grevi: Tutuklular 44 gün sonra aileleriyle görüştü»։ BBC։ 15 November 2012։ Վերցված է 30 January 2016 
  9. «Zeynep Kuray’a Verilen Ödül Geri Alındı»։ Bianet։ Վերցված է 30 January 2016 
  10. «Zeynep Kuray’a ABD’den basın ödülü»։ Hürriyet։ Վերցված է 30 January 2016 
  11. «Gazeteci Zeynep Kuray serbest bırakıldı»։ Haber Aktüel։ Վերցված է 30 January 2016