Զաքաթալայի արգելոց
Զաքաթալայի արգելոց, արգելոց Ադրբեջանի հյուսիս–արևմուտքում։ Տարածությունը 25.2 հազար հա է։ Պահպանվում են Մեծ Կովկասի հարավային լանջի բարձրլեռնային բնական կոմպլեքսները։
Հազվագյուտ բուսատեսակներից են հատապտղային կարմրածառը և կովկասյան մրտավարդը։ Կաթնասուններից կա դաղստանյան տուր, քարայծ, այծյամ, կովկասյան եղջերու, թռչուններից՝ կովկասյան ուլար, սև անգղ, կովկասյան ցախաքլոր և այլն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»