Զարբիենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարբիենոս
Ζαρβιηνός
Կորդուքի արքա
Թագադրումմ.թ.ա. 1-ին դար

Զարբիենոս (հին հունարեն՝ Ζαρβιηνός, ծննդյան թիվը՝ անհայտ — մահվան թիվը՝ անհայտ, մ․թ․ա․ 1-ին դար), Կորդուքի արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 1-ին դարում՝ Տիգրան Մեծի իշխանության ժամանակահատվածում։

Տիգրան Բ Մեծն իր պարթևական մեծ արշավանքի շրջանակներում մ․թ․ա․ 87 թվականին ներխուժում է Պարթևստանի թագավորության գերիշխանության կամ հովանավորչության ներքո գտնվող տերություններ, որոնց թվում էր նաև Կորդուքը։ Կորդուքում իշխող Զարբիենոսը Ատրպատականի թագավոր Միհրդատ Ա-ի օրինակով անձնատուր է լինում՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար և ընդունում Մեծ Հայքի թագավորության գերագահությունը[1]։

Մ․թ․ա․ 71 կամ 70 թվականին Զարբիենոսը Անտիոքում հանդիպում է Ապպիոս Կլավդիոսին՝ վերջինիցս աղերսելով հռոմեական լեգեոնների օժանդակությունը արքայից արքա Տիգրան Մեծի լծից ազատվելու համար Կորդուքի թագավորության մղած պայքարում։

Զարբիենոսը, ինչպես նաև նրա կինը և երեխաները, սպանվում են մինչև Լյուցիոս Լուկուլլոսի ժամանելը Կորդուք։ Հռոմեացի զորավարը Կորդվաց աշխարհում մեծ շուքով կազմակերպում է Զարբիենոսի և ողջ արքայական ընտանիքի հուղարկավորության արարողություններ և իր ձեռքով վառեց թաղման բուրգը՝ կանգնեցնելով նաև շքեղ հուշարձան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը
  2. Schottky, Martin (Pretzfeld) (2006 թ․ հոկտեմբերի 1). «Zarbienus» (անգլերեն). Brill. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)