Զամիր Կաբուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամիր Կաբուլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 22, 1954(1954-06-22) (69 տարեկան)
Ծննդավայր Ուզբեկստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Անձնական խիզախության համար շքանշան
և ՌԴ նախագահի պատվոգիր

Զամիր Կաբուլով (ռուս.՝ Зами́р Наби́евич Кабу́лов, հունիսի 22, 1954(1954-06-22), Ուզբեկստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հուլիսի 12)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է պարսկերենին և անգլերենին։

1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1979 - 1983 թվականներ՝ Իրանում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1983 - 1987 թվականներ՝ Աֆղանստանում ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ քարտուղար։
  • 1987 - 1991 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1991 - 1992 թվականներ՝ Աֆղանստանում դեսպանատան խորհրդական, իսկ հետո՝ Պակիստանում դեսպանատանը։
  • 2004 թվականի փետրվարի 17-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 21-ն Աֆղանստանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2010 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2011 թվականի մարտի 22-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ[3]։
  • 2011 թվականի մայիսի 17-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի փետրվարի 10)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի հունիսի 28)
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հուլիսի 12)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]