Զալցբուրգի տաճար
Զալցբուրգի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, կաթոլիկական թեմական տաճար և պատմության հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զալցբուրգ[1][2] և Ecclesiastical province of Salzburg? |
Հասցե | Domplatz 1a[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Salzburg? |
Կազմված է | Pipe organs of Salzburg Cathedral?, Towers of Salzburg Cathedral?, Q116059388? և Q721919? |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Անվանված | Rupert of Salzburg? |
Ճարտարապետ | Santino Solari? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 8-րդ դար |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
salzburger-dom.at/salzburger-dom/default.asp և salzburger-dom.at/home |
Զալցբուրգի տաճար (գերմ.՝ Salzburger Dom), հռոմեական կաթոլիկ եկեղեցու տաճար Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը նվիրված է սուրբ Ռուպերտին և Վիրգիլիոս Զալցբուրգցուն (Սուրբ Վիրգիլիոս)։ Այն գտնվում է Զալցբուրգի պատմական կենտրոնում՝ նրա հյուսիսային մասում՝ Զալցախ գետի մոտ։ Ներկայիս կառույցը բարոկկո ոճի է, ունի 101 մ երկարություն, 45 մ լայնություն։ Գմբեթի բարձրությունը 79 մ է, աշտարակի բարձրությունը՝ 81 մ։ Տաճարն ունի 11 խորան, 5 երգեհոն և բազմաթիվ զանգեր, որոնցից ամենահները ձուլվել են 16-17-րդ դարերում։ Գլխավոր երգեհոնը, որը կառուցվել էր 1703 թվականին, 1988 թվականին փոխարինվել է նոր գործիքով, որն արտադրվել է Շվեյցարիայում։ Տաճարն ունի 900 նստատեղ։ Միաժամանակ տաճարում կարող են գտնվել 10.000 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
774 թվականի սեպտեմբերի 25-ին եպիսկոպոս Վիրգիլիոս Զալցբուրգցին օծել է ներկայիս տաճարի տեղում կանգնած առաջին քրիստոնեական տաճարը, որը կառուցված է եղել ռոմանական ոճով։ 1167 թվականի ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Զալցբուրգը, այդ թվում և տաճարը, կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի հրամանով այրել է կոմս Ֆոն Պլայնը այն բանի համար, որ արքեպիսկոպոս Կոնրադ II ֆոն Բաբենբերգ արքեպիսկոպոսը հրաժարվել է ճանաչել Ֆրիդրիխի առաջադրած հակապապ Վիկտոր IV-ին։
Տաճարը կրկին վերականգնվել է արքեպիսկոպոս Կոնրադ III Վիտելսբախի կողմից, սակայն այրվել 1312 թվականին։ Վերջին հրդեհի ժամանակ կրակն այնքան ուժեղ է եղել, որ եկեղեցու զանգերը հալվել են։ 1598 թվականի չորրորդ հրդեհից հետո արքեպիսկոպոս Վոլֆդիտրիխ ֆոն Ռայտենաուի հրամանով եկեղեցու վնասված հին շենքը մերձակա 55 տների հետ քանդվել է, և նրա տեղում Վինչենցո Սկամոցիի նախագծով 1614 թվականին հիմնադրվել է նոր եկեղեցի։ Տաճարի նոր շենքն օծվել է 1628 թվականի սեպտեմբերին։ Օծման այս տոնը որոշ պատմաբանների կարծիքով Զալցբուրգի գոյության ողջ ընթացքում ամենաշքեղ տոնակատարությունն է եղել։ 1859 թվականին վերակառուցման աշխատանքների ժամանակ տաճարում նոր հրդեհ է բռնկվել։
1944 թվականի հոկտեմբերի 16-ին Զալցբուրգի տաճարը վնասվել է ամերիկյան բանակի կողմից Զալցբուրգի ռմբակոծման արդյունքում, քանդվել է տաճարի գմբեթը։ Վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 1959 թվականին։
Տաճարին առնչվող հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տաճարում է օծվել ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։
- Տաճարում ծառայել է ուշ վերածննդի շրջանի կոմպոզիտոր, վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտոր Ստեֆանո Բերնարդինին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Franz Fuhrmann: Salzburger Dom. 18. Auflage. Christliche Kunststätten Österreichs, Nr. 4. St. Peter, Salzburg 1999.
- Ferdinand Grell: Das Salzburger Dombüchlein — zum 350-jährigen Bestand des Doms, geweiht von Paris Lodron am 25. September 1628. Verlag der Salzburger Druckerei, Salzburg 1978, ISBN 3-85338-125-1.
- Johannes Neuhardt: Der Dom zu Salzburg: offizieller Führer des Domkapitels. Fotos: Kurt Gramer. 2. Auflage. Große Kunstführer, Nr. 78. Schnell & Steiner, Regensburg 1998, ISBN 3-7954-1139-4.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զալցբուրգի տաճար կատեգորիայում։ |
|