Զագրեբ քաղաքի թանգարան
Զագրեբ քաղաքի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Gornji Grad–Medveščak? |
Վայր | Gradec? |
Ղեկավարության նստավայր | Զագրեբ, Խորվաթիա |
Հասցե | Opatička ulica 20, 10000 Zagreb10000 |
Հիմնադրվել է | 1907 |
Հավաքածուի չափս | 4500 item[1] |
Կայք | mgz.hr(խորվ.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Զագրեբ քաղաքի թանգարան (խորվ.՝ Muzej grada Zagreba; հայտնի է նաև MGZ հապավումով), քաղաքային թանգարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում` նվիրված քաղաքի հետ կապված անցյալ և ներկա պատմական, քաղաքական, մշակութային իրադարձություններին և անհատներին[2]։
Գտնվելու վայր և աշխատանքային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է 1650 թվականին կառուցված և մանրակրկիտ վերականգնված նախկին վանական հուշահամալիրում (Պոպովի աշտարակ, աստղադիտարան և ալրաղաց) և տեղակայված է Օպատիչկայի (խորվ.՝ Opatička) փողոցի թիվ 20 շենքում։ Աշխատանքային ռեժիմ (այցելուների համար)`
- երեքշաբթիից մինչև ուրբաթ` 10:00 մինչև 18:00
- շաբաթ` 11.00 մինչև 19:00
- կիրակի`10.00 մինչև 14:00
- երկուշաբթի` փակ է
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբ քաղաքի թանգարանը ստեղծվել է 1907 թվականին «Խորվաթական վիշապի եղբայրություն» (խորվ.՝ Braća hrvatskoga zmaja) մշակութային ընկերության կողմից։ Թանգարանային հաստատությունն իր բավականին մեծաքանակ ցուցադրություններով լուսաբանում է Զագրեբի մշակութային, գեղարվեստական, տնտեսական և քաղաքական պատմության ժամանակահատվածները` ընդգրկելով մեծ ժամանակաշրջան, քաղաքի տարածքում հայտնաբերված հռոմեական գտածոներից մինչև մեր ժամանակները։ Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 75000 պահպանվող միավոր, որոնք դասավորված են հաջորդական համակարգված կարգով և արտացոլում են ինչպես քաղաքի պատմական զարգացումը, այնպես էլ զագրեբցիների կենցաղը տարբեր պատմական ժամանակաշրջաններում, ինչպես նաև քաղաքի պատմության և մշակույթի հետ կապված վառ անհատականությունների կյանքն ու ստեղծագործությունները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կատպոլի մանրակերտը թանգարանում
|
Զագրեբի գերբը
|
Հին տպագրությամբ գրքեր թանգարանում
|
Գրող և սենատոր Ավգուստ Շենոային սեղանը և
նրան նվիրված ցուցադրության մի մասը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://mgz.hr/hr/o-muzeju/opci-podaci/
- ↑ «Muzej grada Zagreba - Osnovne informacije»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-15-ին։ Վերցված է 2019-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զագրեբ քաղաքի թանգարան կատեգորիայում։ |