Զագրեբի քաղաքամերձ երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագրեբի քաղաքամերձ երկաթուղի
Տեսակcommuter rail network?
Հիմնադրված է1992
Երկիր Խորվաթիա
HŽ 6111 սերիայի գնացքը Զագրեբի Գլխավոր կայարանում
HŽ 6111 սերիայի նոր գնացքը` պատրաստված Končar-ի կյողմից, Զագրեբ

Զագրեբի քաղաքամերձ երկաթուղի, քաղաքամերձ/արվարձանային երկաթուղային ցանց, որը Զագրեբում, Խորվաթիա, և նրա արվարձաններում ապահովում է զանգվածային տեղափոխման ծառայություն։ Այս քաղաքային երկաթուղային համակարգը գործում է խորվաթական երկաթուղիների (խորվաթերեն` Hrvatske željeznice, HŽ) կողմից և գործում է 1992 թվականից սկսած։

21 հին գնացքներով և 11 նոր գնացքներով քաղաքամերձ երկաթուղին հիմնականում ընդգրկում է Զագրեբի արևելյան և արևմտյան մասերը։ Երկաթուղային կայանները վերանորոգվել են և գնացքի ծառայությունները ավելի կանոնավոր են դարձել Զագրեբում։ Այս միջոցները նպաստել են քաղաքամերձ երկաթուղային ծառայությունների բարելավմանը։

Համակարգը գործարկվելուց հետո ուղիները սպասարկվել են Gzz ընկերության կողմից պատրաստված HŽ series 6111 EMU գնացքների կողմից։ 2011 թվականից սկսած, ավելացվել է նաև նոր HŽ series 6112-1 (քաղաքային տարբերակ) մեքենաներ։

2005 թվականին քաղաքամերձ երկաթուղային ծառայություններն աճել են և հասել մոտավորապես 15 րոպե հաճախականության` Savski Marof–Zagreb Central Station–Dugo Selo գլխավոր ուղու վրա[1]։

Օրվա ծանրաբեռնված ժամերի ընթացքում գնացքների հաճախականությունը 10 րոպե է։ 2010 թվականից երթուղին ընդլայնվել է ևս 3 կայարաններով` Sutla, Laduć և Harmica:

Ծրագրվում է ավելի շատ կայաններ կառուցել Զագեբի Կենտրոնական կայարանի և Դուգո Սելոյի (Dugo Selo) միջև։

Հայտարարվել է դեպի մոտակա Սամոբոր քաղաք նոր երթուղի ավելացնելու մասին։ Այս գիծը կլինի ստանդարտ երկաթուղագծերի լայնքով և հանգույցով` խորվաթական երկաթուղու նորմալ գործառնություններով (դեպի Սամոբոր նախորդ նեղ հենակետը փակվել է 1979 թվականին)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vojković, Ana Marija (2008 թ․ օգոստոսի 1). «Zagreb kupuje 18 vlakova za brži prigradski promet». 24 sata (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Uskoro Samoborček i novi prigradski vlakovi» (PDF). Zagrebački komunalni vjesnik (Croatian) (№ 362): 11. 2007 թ․ նոյեմբերի 28. ISSN 1845-4968. Արխիվացված է օրիգինալից (PDF, 134 KB) 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)