Jump to content

Ե. Գ. Լևաշովայի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ե. Գ. Լևաշովայի քաղաքային դաստակերտ
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ե. Գ. Լևաշովայի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Е. Г. Левашевой), դաստակերտ Մոսկվայում, որը գտնվում է Նովայա Բասմաննայա փողոց, տուն 20, շինություն 3 հասցեով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

1782 թվականին տնատիրության սեփականատերն էր կոմսուհի Ե. Ի. Շուվալովան։ 1831 թվականից այն պատկանել է ազնվական Լևաշովներին՝ Նիկոլայ Վասիլևիչին և նրա կնոջը՝ Եկատերինա Գավրիլովնային։ Նոր սեփականատերերի օրոք դաստակերտը վերակառուցվել է, երկու մեկհարկանի կողաշենքերը (շինություն 3 և շինություն 5) պահպանվել են այն ժամանակներից։ Կողաշենքերից մեկում 1833-1856 թվականներին բնակվել է գրող Պյոտր Յակովլևիչ Չաադաևը, որին Մոսկվայի փողոցի անունով անվանում էին «բասմանյան փիլիսոփա»։ Գրողի բնակարանը կազմված էր երեք սենյակներից, այնտեղ ամեն երկուշաբթի կազմակերպվում էր գրական սալոն։ Այստեղ էլ Չաադաևը մահացել է 1856 թվականին[3]։

Լևաշովներից հետո դաստակերտը պատկանել է դեղագործ Պ. Շուլցին, ապա վաճառական Պրոխորովներին։ Նրանց օրոք կառուցվել է երկհարկանի երկար աղյուսե տուն։ 1904 թվականին դաստակերտը գնվել է Ալեքսանդրովյան առևտրային ուսումնարանի համար։ Գլխավոր շենքի մեծ մասը քանդվել է, մնացածը դարձել է ճակատի նվազագույն ձևավորմամբ նոր եռահարկ շենքի հիմքը։ Նոր տունը նախատեսված էր ուսումնարանի կանանց բաժանմունքը տեղաբաշխելու համար, աշխատանքը կատարել է ճարտարապետ Ս. Ու. Սոլովյովը։

1920-ական թվականներին տանն ավելացվել է ևս երեք հարկ, և այդ տեսքով այն հասել է մեզ։ Առաջին հարկի կիսաշրջանաձև ավարտով պատուհանները, կլոր խորշերը և երկրորդ ու երրորդ հարկերի զուսպ դեկորով պատուհանները վերաբերում են նախահեղափոխական շրջանին[3]։

Հեղափոխությունից հետո շենքը շարունակել է օգտագործվել ուսումնական նպատակներով. այնտեղ տեղակայվել է Արդյունաբերական ակադեմիան։ Ապա այն անցել է Ռադիոլոկացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտին (այժմ՝ Ակադեմիկոս Ա. Ի. Բերգի անվան կենտրոնական գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտ)։ Ինստիտուտն այս շենքը զբաղեցնում է նաև այսօր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Правительства Москвы № 922 от 30.12.1997
  2. «Городская усадьба Е.Г.Левашевой, XVIII-XIX вв. Здесь в 1833-1856 гг. жил, работал и умер философ П.Я.Чаадаев» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Брусиловский, Никита. «Городская усадьба Е.Г. Левашевой» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.