Jump to content

Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները
ռուս.՝ Семь невест ефрейтора Збруева
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Մելնիկով
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի
ԴերակատարներՍեմյոն Մորոզով, Նատալյա Վառլեյ, Մարիաննա Վերտինսկայա, Իրինա Կուբերսկայա, Ելենա Սոլովեյ, Տատյանա Ֆյոդորովա և Նատալյա Չետվերիկովա
ՕպերատորԴմիտրի Դոլինին և Յուրի Վեկսլեր
ԵրաժշտությունԳեորգի Պորտնով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն97 րոպե

«Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները» (ռուս.՝ «Семь невест ефрейтора Збруева»), 1970 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ։

Կոստյա Զբրուևի լուսանկարը հայտնվել է «Հմուտ զինվոր» ամսագրի շապիկին, և աղջիկներն ամբողջ երկրից նրա նամակներ են գրում։ Զորացրվելուց հետո Կոստյան, ընտրելով յոթ «մաքուր բարեկամության առաջարկներ», գնում է ճանապարհորդության Ուկրաինական տափաստաններից մինչև հեռավորարևելյան տայգա՝ ընտրելու իր հարսնացուին։

Առաջին թեկնածուի կայարանը Զբրուևը բաց է թողնում, երկրորդ հարսնացուն չափազանց ամաչկոտ է, երրորդը՝ չափազանց հայտնի, չորրորդը՝ անտանելի պարկեշտ, հինգերորդը՝ ամուսնացած, և ընդհանրապես տեղյակ չէ, որ Կոստյան նամակ է ստացել իր ստորագրությամբ։ Վեցերորդ աղջիկը պարզապես կատարյալ զույգ կլիներ, բայց այստեղ ամեն ինչ փչացնում է իր երկար լեզվի պատճառով։ Յոթերորդ հարսնացուն ընդհանրապես գոյություն չունի։ Եֆրեյտոր Զբրուևի ընտանեկան երջանկությունը, այսպիսով, հետաձգվում է անորոշ ժամանակով։

Ֆիլմում նկարահանվել է 1960-ականներին հայտնի «Ярославские ребята» անսամբլը, որի կազմում էին Յու. Բալաշովը, Վ. Կոմարովը, Յ. Եպիֆանովը։ Ֆիլմի ընթացքում համույթը կատարում է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ երաժշտական մեկնաբանություններ։

  • Սեմյոն Մորոզով – Կոստյա (Կոնստանտին Յակովլևիչ) Զբրուև, զորացրված եֆրեյտոր
  • Նատալյա Չետվերիկովա – Նադեժդա (երկրորդ հարսնացու, ջուլհակ հանրակացարանից)
  • Մարիաննա ՎերտինսկայաՏատյանա Դրոզդովա (երրորդ հարսնացու, կինոդերասանուհի)
  • Ելենա Սոլովեյ – Ռիմա (չորրորդ հարսնացու, բուժքույր)
  • Նատալյա ՎարլեյԳալինա Լիստոպադ (հինգերորդ հարսնացու, կոմերիտական աշխատող)
  • Տատյանա Ֆեոդորովա – Վալենտինա Կոնդրատևնա Օլենյովա (վեցերորդ հարսնացու, գեղջկուհի)
  • Իրինա Կուբերսկայա – ուղեկցորդուհի
  • Ելիզավետա Ալեքսեևաօտարերկրացի զբոսաշրջիկ
  • Սերաֆիմ Ստրելկով – օտարերկրացի զբոսաշրջիկ
  • Վալենտինա Պուգաչովա – վաճառողուհի գնացքում
  • Օլգա Գրիգորևա – մարդ այգում
  • Լյուբով Տիշչենկո – Նադեժդայի ընկերուհին
  • Լյուդմիլա Ստարիցինա – Լյուսյա
  • Վասիլի Մերկուրև – Վասիլի Վասիլևիչ Լուկյանով, որսորդտնտեսության պետ
  • Լեոնիդ Կուրավլյովհոգևորական
  • Ալեքսեյ Կոժևնիկով – օդանավակայանի պարետ
  • Անատոլի Ստոլկով – հանրակացարանի պարետ Սեմյոն Սեմյոնիչ Եվստիգնեև
  • Անատոլի Աբրամով – ուղեկիցը ինքնաթիռում
  • Վալերի Միրոնով – զորացրված սերժանտ Օռլով
  • Ս. Աչիտաև – Խաբիբուլին, զորացրված զինվոր
  • Միխայիլ Վասիլև – հարբեցող կրակայրիչով
  • «Ярославские ребята» եռյակ
  • Լուսագրերում նշված չեն․
  • Յուրի Ռադկևիչ – Գալինա Լիստոպադի ամուսինը
  • Եվգենյա Սաբելնիկովա – Նադեժդայի ընկերուհին
  • Ալեքսանդր Սնիկով – լեյտենանտ օդանավակայանի դրամարկղում
  • Վիկտոր Չայնիկով – ուղեկցորդ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարիստ՝ Վլադիմիր Վալուցկի
  • Ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով
  • Գլխավոր օպերատորներ՝ Դմիտրի Դոլինին, Յուրի Վեքսլեր
  • Գլխավոր նկարիչ՝ Բելլա Մանևիչ
  • Ռեժիսոր՝ Լև Մախտին
  • Կոմպոզիտոր՝ Գեորգի Պորտնով
  • Հնչյունային օպերատոր՝ Ասյա Զվերևա
  • Մոնտաժող՝ Զինաիդա Շեյնեման
  • Խմբագիր՝ Ալեքսանդր Բեսսմերտնի
  • Կոստյումներ՝ Նատալյա Լանդաու
  • Գրիմարար՝ Օ. Սմիրնովա, Ա. Երշովա
  • Ռեժիսոր օգնականներ՝ Վ. Ժուրավել, Գ. Իվանովա
  • Օպերատորի օգնականներ՝ Ա. Նասիրով, Մ. Սպիցին
  • Նկարչի օգնական՝ Մ. Սուզդալով
  • Նկարիչ-դեկորատոր՝ Վլադիմիր Կոստին
  • Լենինգրադի համերգային նվագախումբ, Անատոլի Բադխենի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Իգոր Լեբեդ
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (պրեմիերան՝ 17 մայիսի 1971 թվական) — 11-րդ տեղը 1971 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարների թվում (31,2 մլն հանդիսատես)[1]
  • Լեհաստան Լեհաստան (պրեմիերա՝ 1971 թվական) — Siedem dziewcząt kaprala Zbrujewa
  • Հունգարիա Հունգարիա (պրեմիերա՝ 29 հունիսի, 1972 թվական) — Az őrvezető hét menyasszonya[2]
  • Կինոքննադատների հարցման համաձայն, որն անցկացվել է «Советская культура» թերթի կողմից, ֆիլմը ճանաչվել է 1971 թվականի ամենավատ ֆիլմերից մեկը («Ծովային բնավորություն», «Ծովի երգերը», «Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները» և «Խնամակալ» ֆիլմերի հետ միասին)[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Семь невест ефрейтора Збруева» на сайте «Энциклопедия отечественного кино»
  2. «Семь невест ефрейтора Збруева» на сайте IMDb.com
  3. Фёдор Раззаков Жизнь замечательных времён. 1970—1974 гг. Время, события, люди. — М.: Эксмо, 2004. — С. [467] (стб. 1). — 1104 с. — 4000 экз. — ISBN 5-699-05394-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ««Семь невест ефрейтора Збруева»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  • ««Семь невест ефрейтора Збруева»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.