Եֆիմիա
Եֆիմիա Јефимија | |
---|---|
Ծնվել է | 1349[1] |
Վախճանվել է | 1405[1] |
Գերեզման | Ljubostinja |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, նկարչուհի և Eastern Orthodox monk |
Քաղաքացիություն | Serbian Empire և Արևմտյան Մորավիա |
Ամուսին | Յովան Ուգլեշա |
Jefimija Վիքիպահեստում |
Եֆիմիա (սերբ.՝ Јефимија, 1349[1] - 1405[1]), սերբ բանաստեղծուհի, միանձնուհի, դաստիարակչուհի, ասեղնագործուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆիմիայի մասին պահպանվել են կենսագրական կցկտուր տեղեկություններ, նրա ծննդյան թիվն ու ծննդավայրը պարզված չեն։ Հայտնի է, որ հասակ է առել Սարեզում։ Հայրը՝ մեծատոհմիկ ազնվական, Դրամսկի նահանգի կառավարիչն էր։ Հայտնի է նաև, որ 14-րդ դարի կեսերին սուր խելքով և բազում շնորհներով օժտված պարմանուհին կրթություն է ստանում հոր ապարանքում, ապա ամուսնանում է Յովան Ուգլեշայի հետ, որը Դուշան թագավորի օրոք այդ նահանգի կեսարն էր։ 1366 թվականին մահանում է հայրը, իսկ հինգ տարի անց, երբ սերբական զորքերը բախվեցին թուրքերի հետ, Մարիցայի հայտնի արյունահեղ կռվում սպանվում է ամուսինը։ Թշնամու կողմից զավթված Սարեզը լքելով, Եֆիմիան ձեռնադրվում է միանձնուհի և հաստատվում զորավար իշխան Լազարի պալատում՝ ստանձնելով նրա զավակների դաստիարակությունը։ Այստեղ նա մնում է մինչև իշխանի հերոսական վախճանը (1389 թվականի Կոսովոյի ճակատամարտում), ապա նրա տիկնոջ՝ իշխանուհի Միլիցիայի հետ ապաստանում Տրստենիկ քաղաքի մերձակա Լյուբոստինյա մենաստանում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ են հասել Եֆիմիայի չորս ստեղծագործությունները։ Առաջինը երկթև սրբանկար է՝ աղոթքի հուզիչ մակագրությամբ։ Այս պատկերները նա հյուսել 1366-71 թթ. և նվիրել Խիլանդարի վանքին, որտեղ թաղված է նրա վաղամեռիկ որդին՝ նույնպես Ուգլեշա անունով։ Եֆիմիայի մեծարժեք գործերից են Խիլանդարի իշխանական դռների վարագույրները՝ դիպակի վրա բանված երկարաշունչ բանաստեղծություններով։ Ոսկով ու արծաթով ընդելուզված այս աշխատանքը գեղարվեստական անվիճելի արժեք է թե իբրև գրական երկ և թե իբրև կիրառական արվեստի նմուշ։
Հաջորդը ասեղնագործ թիկնոցն է՝ մեռնող Հիսուսի հոյակերտ պատկերով և ժամերգային պոեզիայով։ Սակայն Եֆիմիայի առավել կատարյալ գործը իշխան Լազարի գլխանոցն է, որի վրա ասեղնագործված է իր բարերարին նվիրված ձոնը։ Մասնագետների կարծիքով, այդ ուղերձ-բանաստեղծությունը սերբական պոեզիայում առ այսօր մնում է չգերազանցված[2]։
Եֆիմիան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գովք իշխան Լազարին։ «Գարուն», 1999, № 1, էջ 70։ Սերբերենից թարգմ.՝ Բաբկեն Սիմոնյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://resources.huygens.knaw.nl/womenwriters/vre/persons/04c13c56-e07e-4f60-8642-c01c3d0ebb69
- ↑ Դիմիտրի Կալեզիչ, Եֆիմիա։ «Գարուն», 1999, № 1, էջ 70։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եֆիմիա» հոդվածին։ |
|